Քննչական կոմիտեն ի՞նչ է պահանջել «Էլարդից» և արդյոք 2016 թ․ ՇՄԱԳ-ը բավարա՞ր է Ամուլսարի հանքը շահագործելու համար

Լուրեր

09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Երեկ Կառավարությունում տեղի ունեցավ սկայպ-կոնֆերանս ELARD ընկերության փորձագետների, իշխանության անդամների և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկյացուցիչների մասնակցությամբ։

ELARD ընկերության փորձագետները հայտնեցին, որ իրենք փորձաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեից ստացել են մեկ լրացուցիչ նամակ, որոով իրենց տրվել է այնպիսի հանձնարարական, որը նախապես արձանագրված չի եղել պայմանագրում։ «Դա իսկապես նշված չէր մեր պայմանագրի մեջ։ Էլեկտրոնային նամակով նման խնդրանք ունենք»,- ասաց փորձագետը։

Վարչապետ Փաշինյանն էլ նրան առաջարկեց հենց տեսակոնֆերանսի ընթացքում Քննչական կոմիտեից ստացված նամակն ուղարկել Կառավարության աշխատակազմ, որպեսզի իրենք հասկանան, թե ինչի մասին  է խոսքը։

ՀՀ քննչական կոմիտեի Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն էլ մանրամասն ներկայացրեց այդ նամակի պատմությունը։

Ըստ Իվանյանի՝  Քննչական կոմիտեն փորձագետներին խնդրել է լրացուցիչ պարզաբանել վերահսկելի՞ են հանքի շահագործման արդյունքում հնարավոր ռիսկերը, թե՝ ոչ, եթե ոչ, ապա դրանք կարո՞ղ են դառնալ վերահսկելի։

«Դրական եզրակացությունը ստացվել է տարբեր մարմինների եզրակացությունների հիման վրա։ Եվ տվյալ հանգամանքում թաքցնելու կամ չբացահայտելու դիտավորություն չկա։ Քննչական գործով նման տվյալ ձեռք չի բերվել»,- ասաց քննչական խմբի ղեկավարը։

Տեսակոնֆերանսի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ փորձագիտական եզրակացություն տված ընկերության ներկայացուցչից հետաքրրքրվեց՝ արդյոք գործող ՇՄԱԳ-ով բավարար չէ՞ աշխատանքներ իրականացնելը և արդյոք 2016 թվականի ՇՄԱԳ-ը և նախագիծն ուսումնասիրելով՝ ELARD-ը համարո՞ւմ է, որ դա բավարար է։

Փորձագետները պատասխանեցին, որ 2016 թվականի ՇՄԱԳ-ը և նախագիծը բավարար չեն ապահով հանք շահագործելու համար, և դա հստակ փաստաթղթավորված է նրանց գնահատման եզրակացության մեջ։

«Տվյալ պահին մենք համաձայն չենք նրան, որ այս միջոցները կարելի է հինգ տարի հետո մեկնարկել, գուցե 6 ամիս, 1 տարի, 2 տարի, բայց, եթե ես ամեն ինչ ճիշտ եմ հասկանում, խոսքը վերբերում է մաքրման կայանի համակարգի օգտագործմանը, ապա դա հետաձգել չի կարելի, մենք համարում ենք, որ ազդեցության գնահատումը պետք է թարմացվի, արդիականացվի, և մի շարք ուսումնասիրություններ պետք է կա՛մ ընդլայնվեն, կա՛մ վերանայվեն, և միայն այդ դեպքում ժամկետի մասին կարելի է խոսել։ Այսօրվա տվյալները թերի են, որպեսզի վստահ հնարավոր լինի ասել ժամկետը»,- ասաց փորձագետը։