Անհրաժեշտ է խորապես մշակել հանքարդյունաբերության զարգացման նոր հայեցակարգ և օրենսդրություն․ ՀԱԿ

Լուրեր

06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
Բոլորը

Հայ Ազգային Կոնգրեսն Ամուլսարի հանքի շահագործման խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ․

«Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը առնչվում է մեր ժողովրդի համար այնպիսի կենսական հարցերի, ինչպիսիք են երկրի բնակիչների առողջությունը, առողջապահական և հանգստի ինդուստրիան, բնապահպանությունը, տուրիզմը, հանքարդյունաբերությունը, և ընդհանրապես, տնտեսական զարգացման մոդելի ընտրությունը:

Հայ Ազգային Կոնգրեսը, մշտապես կարևորելով այս խնդիրները, 2012 թվականին ընդունել է «ՀԱԿ էկոլոգիական անվտանգության հայեցակարգ» փաստաթուղթը, որում անընդունելի է համարել Ամուլսարի, Թեղուտի, Հրազդանի և այլ հանքավայրերի այնպիսի շահագործումը, որը ոչնչացնում է շրջակա էկոհամակարգը, անհամաչափ վնաս պատճառում բնությանը, ծանր հարված հասցնում մարդկանց առողջությանը, հափշտակում ժողովրդին պատկանող ընդերքի հարստությունը:

Ամուլսարի հանքի շահագործման հարցն էլ ավելի է կարևորվում այն հանգամանքով, որ այն տեղակայված է Հայաստանի գլխավոր ջրային ռեսուրսների կուտակման տարածաշրջանում և առողջապահության ու հանգստի ինդուստրիայի կենտրոն՝ Ջերմուկի մերձավորությամբ, հետևաբար, շահագործման հետ կապված բնապահպանական վնասները կարող են անշրջելի ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի ժողովրդի առողջության և երկրի բնության ու էկոհամակարգի վրա: Այս խնդիրները հատկապես կենսական նշանակություն են ձեռք բերում աշխարհում բնակլիմայական սրընթաց փոփոխությունների պայմաններում, որոնք սպառնում են էապես կրճատել բնակության համար պիտանի տարածքները:

2018 թվականի թավշյա հեղափոխությունը մեր հանրությանը հույս է ներշնչել, որ հանքարդյունաբերության խնդիրները դուրս կբերվեն կոռուպցիայի և ընդերքի գիշատիչ շահագործման ճահճից: Այն ավելի ամրապնդվեց, երբ Ամուլսարի հանքի հետ կապված քրեական գործ հարուցվեց ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններ թաքցնելու առթիվ, որի շրջանակներում որոշում ընդունվեց պատվիրելու Շրջակա միջավայրի վրա ազդեցության և Բնապահպանական սոցիալական ազդեցության գնահատման /ՇՄԱԳ և ԲՍԱԳ/ հաշվետվությունների անկախ փորձաքննություն:

Ցավոք սրտի, օգոստոսի 21-ին Քննչական կոմիտեի քննիչ Յուրա Իվանյանի կողմից հրապարակված  ԷԼԱՐԴ կազմակերպության փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը, ինչպես նաև դրան հետևած վարչապետի և կառավարության այլ անդամների հայտարարությունները և հիմնավորումները հանրության մոտ մի շարք հարցեր են հարուցել, որոնք կասկածի տակ են դնում Ամուլսարի հանքի շահագործման նպատակահարմարությունը:

  1. Նախ և առաջ, պարզ չէ, թե ինչու կառավարությունը չի հրապարակում «Լիդիան» ընկերության հետ կնքված պայմանագիրը: Դա չի կարող կոմերցիոն գաղտնիք լինել, քանի որ կնքված չէ երկու մասնավոր ընկերությունների միջև: Կառավարությունը ներկայացնում է Հայաստանի հանրությանը, իսկ պայմանագիրը կարգավորում է պետության սեփականության հանդիսացող ընդերքի շահագործումը, հետևաբար հարցը գտնվում է հանրային ոլորտում և պետք է ապահովվի կայացած գործարքի շուրջ կատարյալ թափանցիկություն: Պայմանագրի հրապարակումը թույլ կտա հանրությանը քննել բոլոր հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, պարզել, թե ինչպես է բաշխվում հանքի շահագործումից ստացված շահութը ընկերության և պետության միջև, հստակ պատկերացնել երկու կողմերի պարտավորությունները և իրավունքները, գնահատել հնարավոր արբիտրաժային դատավարության արդյունքում պոտենցիալ ֆինանսական կորուստները: Այլապես, հանրության մոտ մշտապես կասկածներ կմնան գործարքի կոռուպցիոն բնույթի մասին: Առանց այդ հրապարակման վստահելի չեն նաև բոլոր խոսակցությունները արբիտրաժի հնարավոր ռիսկերի մասին:
  2. Որևէ կերպ բացատրելի չէ, թե ինչու չի անցկացվել անկախ նոր ՇՄԱԳ եւ ԲՍԱԳ, ինչը թույլ կտար փարատել նախկին ռեժիմի պայմաններում անցկացված ՇՄԱԳ-ի եւ ԲՍԱԳ-ի կոռուպցիոն բնույթի հետ կապված հանրության հիմնավոր կասկածները և վստահություն ներշնչել հանքի շահագործման վնասների ճշգրիտ գնահատման վերաբերյալ, առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որը ԷԼԱՐԴ-ը իր հետազոտության շրջանակներում դաշտային ուսումնասիրություններ չի անցկացրել:
  3. ԷԼԱՐԴ-ի 200-էջանոց փաստաթղթի մեջ հրապարակված բացահայտումները և փաստերը ցույց են տալիս, որ «Լիդիան»-ի կողմից անցկացված Շրջական միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը (ՇՄԱՓ-ը) պարունակում է աղաղակող և համակարգային բնույթ կրող սխալներ ու բացթողումներ, որոնք վերաբերում են և՛ փաստերի անճշտությանն ու աղավաղմանը, և՛ մեթոդոլոգիայի սխալականությանը, և՛ կարևոր չափանիշների չափման բացակայությանը: Այդ բացահայտումները հակասության մեջ են և՛ ԷԼԱՐԴ-ի եզրակացության դրույթների և՛ քննիչ Իվանյանի գնահատականների հետ, ինչի մասին բարձրաձայնել է ԱԺ նախագահի տեղակալ և «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը:
  4. Քննիչ Իվանյանի հայտարարությունը, հիմնված չլինելով հրապարակված բացահայտումների վրա, նաև թուլացնում է Հայաստանի Հանրապետության դիրքերը «Լիդիան»-ի հետ հնարավոր արբիտրաժային դատավարության ժամանակ:

Հաշվի առնելով վերոշարադրված հանգամանքները, Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակված ուսումնասիրություններով և վերլուծություններով ձեռք բերված տեղեկությունները բավարար չի համարում Ամուլսարի շահագործման մասին որոշում ընդունելու համար: Անհրաժեշտ է հրապարակել «Լիդիան» ընկերության հետ կնքված պայմանագիրը, անցկացնել նոր ՇՄԱԳ եւ ԲՍԱԳ, ստեղծել կառավարությանը կից բնապահպանական խորհուրդ միջազգային հեղինակավոր փորձագետների մասնակցությամբ և շահագործման ուղղությամբ որևէ քայլ կատարել միայն նման խորհրդի հավանության և վերահսկողության պայմաններում, ինչի փորձ Հայաստանն ունեցել է 1993-1995 թվականներին Հայկական ատոմային էլեկտրակայանը վերագործարկելու ժամանակ:

Անհրաժեշտ է նաև խորապես մշակել Հայաստանում հանքարդյունաբերության զարգացման նոր հայեցակարգ և օրենսդրություն, որը կներդաշնակի բնակչության առողջապահական, բնապահպանական և տուրիզմի շահերը հանքարդյունաբերության զարգացման շահերի հետ՝ առաջնայնությունը տալով առաջինին»: