Ծխախոտ, շոկոլադ, կոնյակ. ի՞նչն է նպաստել տնտեսական աճին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
Բոլորը

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ հուլիսին գրանցվել է 8.1 տոկոս տնտեսական ակտիվություն, իսկ հանրագումարով 7 ամիսների ընթացքում՝ 6.8 տոկոս։

«Սրա տակ, իհարկե, ընկած են ճյուղային աճերը՝ 16.1 տոկոս ունենք արդյունաբերության աճ։ Շատ կարևոր է, որ մենք ունենք 19.5 տոկոս արտահանման աճ հուլիս ամսվա համար»,- նշեց նախարարը։

Արտահանման մասով Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ մինչև հուլիս առկա էր արտահանման ծավալների զիջում՝ նախորդ տարվա 6-ամսյա շրջանի համեմատ, իսկ հանրագումարով առկա է ավելի մեծ արժեքով ապրանքի արտահանում, քան եղել է 2018 թվականի 7 ամիսների ընթացքում։ Խաչատրյանի խոսքով՝ մշակող արդյունաբերության ոլորտում կա զարգացում, որը շարունակվում է. «Կոնյակ, ծխախոտ, շոկոլադ, սարքեր… Ունենք որոշակի ձեռնարկություններ, որոնք սարքաշինության բնագավառում համապատասխան հաջողություններ ունեն»։

Էկոնոմիկայի նախարարը նաև հավելեց, որ Կառավարությունը ՄԱԿ-ի կառույցներից մեկի հետ համատեղ իրականացնում է ներդրումային միջավայրի գնահատում, որը պետք է վեր հանի հանրապետությունում ներուժ ունեցող ուղղություները։

Factor.am-ի հարցին՝ Հայաստանն ինչո՞ւ չի մասնակցում Լեհաստանում անցկացվող տնտեսական համաժողովին, և դա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում՝ ինչո՞ւ չի մասնակցում։ Մասնակցում են… ես իրավասու չեմ այդ հարցին պատասխանելու։ Բայց ես չեմ կարծում, որ դա ինչ-որ հետևանք է կարող ունենալ»։

Ըստ նրա՝ տնտեսական ֆորումները հավաքվում են այն նպատակով, որ կոնկրետ երկրի պաշտոնյաներ, կոնկրետ իրենց օրակարգային առաջնահերթություններից ելնելով, հարցեր քննարկեն և համաձայնեցնեն։

«Ես կարծում եմ, որ մեկ ֆորումի չեն մասնակցում, բայց մասնակցում են բազմաթիվ ուրիշ կարևոր միջոցառումների, որտեղ ավելի մեծ արդյունավետություն է կարելի գտնել»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան