Կարծես էս երկրում նորմալ է, որ զինվորներին անընդհատ սպանեն, ու որևէ մեկը պատասխան չտա, ի՞նչ է մտածում վարչապետը․ Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ազգությամբ եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանը բանակում ծառայելիս ստացել է հոգեբանական խորը տրավմաներ, բայց թե նա ինչպե՞ս և ե՞րբ է վերականգնվելու, բնականաբար, Պաշտպանության նախարարությունը պատասխանատվություն չի կրում։ Բայց լսում ենք նախարարության տեքստերը՝ դա սերն է առ զինվոր, հայրենիք և այլն»,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Ըստ նրա՝ զինծառայող Յուրիկ Բրոյանը ծառայության է զորակոչվել առողջական լուրջ խնդիրներով՝ մտավոր հետամնացությամբ, այնուհետ զորամասում սպայի կողմից ծեծի ենթարկվել։ Յուրիկ Բրոյանի դեպքը հիմք է հանդիսացել, որպեսզի ՀՀ ՊՆ-ն մտավոր հետամնացություն ունեցողներին այլևս չզորակոչի ծառայության։

Իրավապաշտպանի երկրորդ պատմությունը Վոլոդյա Գալոյանի մահվան մասին է։ 2019 թվականի հուլիսի 24-ին Արցախի դիրքերից մեկի մոտ՝ չեզոք գոտում, հայտնաբերվել է զինծառայող Վոլոդյա Գալոյանը՝ մահացու հրազենային վնասվածքով: Զինծառայողի հարազատները ցանկանում են փաստաբանական օգնություն ստանալ, մինչդեռ, մինչ օրս զինծառայողին որևէ կարգավիճակ, այդ թվում՝ տուժողի, չի տրվել, չնայած այն հանգամանքին, որ նա մահացել է, իսկ հարազատներից որևէ մեկը չի ճանաչվել որպես տուժողի իրավահաջորդ: «Ի լուր ամբողջ աշխարհի հայտարում են, որ ձեր տղան հանցագործ է և ինքնասպան է եղել։ Սա մի խայտառակ իրավիճակ է, որ պատկերացնելն անգամ հնարավոր չէր նոր իշխանության օրոք, թե ինչպես են աշխատում Քննչական կոմիտեն և Զինվորական դատախազությունը, վերահսկողություն քննչական մարմնի նկատմամբ գոյություն չունի։ Մի ամբողջ կառույց անգործության է մատնված»,- ասում է իրավապաշտպանը։

Նրա տվյալներով՝ մեկ ամսվա մեջ բանակում 4-5 մահվան դեպք է գրանցվել: «Ու կարծես էս երկրում նորմալ է, որ զինվորներին անընդհատ սպանեն ու որևէ մեկը դրա համար պատասխան չտա։ Չեմ հասկանում՝ ի՞նչ է մտածում վարչապետը, երբ անընդհատ լսում է այս դեպքերի մասին։ Քննչական կոմիտեն անվստահելի ինֆորմացիա է հրապարակում, բայց որի նկատմամբ, իշխանությունը, կարծես, շատ մեծ վստահություն ունի։ Տեսնում ենք Քննչական կոմիտեի գլխավոր դերը Ամուլսարում։ Լավ կլիներ մաքրեին այդ կառույցները, հետո նոր օգտագործեին իրենց շահերի համար»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան