Պարո՛ն Գրիգորյան, ջերմուկի արտադրությո՞ւնն էլ է Ջերմուկի շրջակա միջավայրին վնաս․ վարչապետը՝ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը օգոստոսի 29-ի նիստում հերթական հարկային արտոնությունը տրվեց գործարար Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին՝  20 միլիարդ 70 մլն դրամի ներդրման դիմաց՝ 804 մլն դրամի չափով։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հարցի զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց, եթե «Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծում է հատուկ նյութ և դա օգտագործում պլաստմասսայե շշերի արտադրության մեջ, արդյոք այդ ներմուծված նյութերի համար հարկ գանձնվո՞ւմ է, թեև այդ նյութն առանձին չի իրացվում։

Նախարարի հարցին արձագանքեց  վարչապետ Փաշինյանը․ «Պարո՛ն Գրիգորյան, փաստորեն, ջերմուկի արտադրությունն էլ է Ջերմուկի շրջակա միջավայրին վնաս․ լիքը վնասակար արտադրություններ կան, մտածենք ինչ անենք՝ փակենք, չփակենք»։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ պատասխանեց, որ նախարար Գրիգորյանի մատնանշած խնդիրը միայն տվյալ ընկերությանը չէ բնորոշ, ՀՀ-ում ջրեր կամ գազավորված ըմպելիքներ շշալցնող բոլոր կազմակերպությունները ներմուծում են այդ նյութը և այս պահին չի կարող պատասխանել, թե բնապահպանական վճարը կատարելու պարտավորությունը որ պահից է սկսում գործել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան