Գյումրու տիկնիկայինում նոր թատերաշրջանը կմեկնարկի բարեկարգ բեմով. ծրագրվում է նաև հիմնանորոգել տանիքը

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Նոր թատերաշրջանի բացմանն ընդառաջ՝ Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկիկային թատրոնում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Հունիսին Factor.am-ը գրել էր, որ քաղաքում տեղացած հորդառատ անձրևներից տիկնիկային թատրոնը հեղեղվել է, տանիքից անձրևաջուրը մեծ հոսքով լցվել է դահլիճն ու վնասել բեմը:

Հիմա Գյումրիի քաղաքապետարանի հատկացրած միջոցներով բեմը վերակառուցվում է:

«Քաղաքապետարանը գումար էր հատկացրել, որ բեմը վերակառուցի, գույք ձեռք բերվի, նաև ջեռուցման կաթսա գնենք: Որոշ չափով օգնական ձեռք եղավ։ Բեմն արդեն սկսել ենք վերակառուցել: Քանի դեռ արձակուրդի մեջ ենք, փորձում ենք արագ անել, որ թատերաշրջանի բացմանը նոր բեմով ներկայանանք»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանը։

Թատրոնի համար, սակայն, ամենակարևոր խնդիրը տանիքի հիմնանորոգումն է: Տիկնիկայինի շենքն այսօր խոնավ և անմխիթար վիճակում է հենց կաթոցների հետևանքով: Տնօրենն ուրախությամբ նշում է՝ տանիքի վերանորոգման հարցն ընդգրկվել է Շիրակի մարզի առաջնային լուծում պահանջող խնդիրների ցանկում, հուսով են՝ շուտով սա էլ կնորոգեն:

«Տանիքի վերանորոգման համար Կառավարությունն է գումար հատկացնելու, այն ամբողջապես պիտի վերափոխվի, որովհետև անընդատ կցոնվել է, բայց օգուտ չի բերել, անընդմեջ կաթոցների մեջ ենք եղել։ Հուսանք՝ առաջիկա ամսում աշխատանքները կսկսվեն»,- ասաց Արմենուհի Մանուկյանը։

Թատրոնում ընթացող վերանորոգման աշխատանքներն ու փոքրիկ հադիսատեսի սպասումները մեծ ոգևորություն են առաջացրել ստեղծագործական անձնակազմի մոտ՝ ստիպելով ավելի հետաքրքիր բեմադրություններով ներկայանալ: Նոր ներկայացումներով ու գաղափարներով էլ թատրոնը պատրաստվում է 84-րդ թատերաշրջանի բացմանը: Սեպտեմբերի 14-ին տիկնիկայինը թատերաշրջանի մեկնարկը կտա «Անճոռնի լոլոզիկը» ներկայացմամբ։

«Ինչպես բոլոր թատերաշրջանները, այս թատերաշրջանը ևս բացում ենք նոր ներկայացմամբ։ Դրանից զատ՝ թատրոնում այլ ծրագրեր են իրականացվում։ Թատրոնի շենքը կօգտագործվի որպես մշակութային օջախ ոչ միայն տիկնիկային ներկայացումների համար, այլ ծրագրեր ևս կիրականացվեն: Բացի այդ՝ փորձել ենք մեր ներկայացումներից մեկը՝ «Կարմիր գլխարկով գայլը», այլ կերպ ներկայացնել Գյումրու նվագախմբերից մեկի՝ «Նռանե»-ի հետ։ Պետք է կենդանի երաժշտություն հնչի ներկայացմանը զուգահեռ»,- պատմեց թատրոնի տնօրենը՝ հավելելով, որ փորձելու են սա շարունակական դարձնել՝ ներկայացումներին ներգրավելով նաև այլ խմբերի:

Էմմա Չոբանյան