Խախտումներ հունիսի 9-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լուրեր

15.12.2025 | 16:00
Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոնում, Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում
15.12.2025 | 15:55
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 15:51
Գերմանիայում սկսվել է Զելենսկիի-ԱՄՆ պատվիրակություն բանակցությունների երկրորդ փուլը
15.12.2025 | 15:43
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցչի հետ
15.12.2025 | 15:31
Արարատի մարզի որոշ շրջաններում 24 ժամ ջուր չի լինի
15.12.2025 | 15:23
Ստեֆեն Կարիի անհավանական նետումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 15:14
Պապոյանը՝ Բաքվից նավթ գնելու մասին//Լեհ երկրպագուների գործով ձերբակալվածներից 5-ը ռուսներ են․ ԼՈՒՐԵՐ
15.12.2025 | 15:05
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել  է Սիդնեյի լողափում հարձակման զոհերի ընտանիքներին
15.12.2025 | 14:56
Հանրային քրեական հետապնդում 16 անձի նկատմամբ․ նրանցից 5-ը ռուսներ են․ ՔԿ-ն` «Նոա»-«Լեգիա» ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի մասին
15.12.2025 | 14:50
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 14:46
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության են հասցրել. կա կալանավորված անձ
15.12.2025 | 14:32
Վիզաների ազատակացման գործընթացում առաջընթացը շատ կարևոր է ՀՀ քաղաքացիների համար․ Արարատ Միրզոյան
15.12.2025 | 14:21
Ամերիկացի հայտնի դերասան Ռոբ Ռայներն ու կինը մահացած են հայտնաբերվել Լոս Անջելեսում իրենց տանը
15.12.2025 | 14:12
Թմրանյութ օգտագործած վարորդներին կբացահայտեն տեխնիկական սարքերի միջոցով. նոր նախագիծ
15.12.2025 | 14:00
Ցորենի նոր խմբաքանակ է գալիս Ադրբեջանով, հացի գնի վրա ազդելո՞ւ է, չեմ կարող ասել. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեղեկացնում է, որ 2019 թվականի հունիսի 9-ին Հայաստանի 23 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց ընթացքում «Ականատես» դիտորդական առաքելության կողմից արձանագրվել են մի շարք մտահոգիչ խախտումներ։

Գրանցված խախտումները, համաձայն «Ականատեսի» հրապարակած տեղեկանքի, հիմնականում վերաբերել են նախընտրական քարոզչությանը և վարչական ռեսուրսների չարաշահմանը։

Քարոզչություն

Մասնավորապես, արձանագրվել է 20-ից ավելի դեպք, երբ Աբովյան քաղաքում նախընտրական պաստառներ են փակցվել բնակելի շենքերի արտաքին պատերին, 12 դեպք, երբ պատռվել են թեկնածուների պաստառները։ Բացի սա, Աբովյան և Գեղահովիտ համայնքների համայնքի ղեկավարի որոշ թեկնածուների նախընտրական տպագիր քարոզչանյութերում բացակայել են տպաքանակի և տպագրական կազմակերպության վերաբերյալ տվյալները։

Ընդհանուր առմամբ, այս կապակցությամբ դիտորդները նկատում են, որ քարոզչանյութերի տարածման կանոնների խախտումները շարունակվում են թույլ վերահսկողության և պատասխանատվության ինստիտուտի բացակայության պատճառով։

Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերին, ապա դրանց մի մասը տեղի է ունեցել համայնքի ղեկավար հանդիսացող թեկնածուների կողմից քաղաքացիներին հատկացված ֆինանսական օգնության տեսքով։ Մասնավորապես, «Ականատեսը» արձանագրել է, որ ՏԻՄ ընտրություններից առաջ՝ մարտին և ապրիլին, Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ համայնքում ավագանու որոշմամբ ընդհանուր մոտ 2 միլիոն դրամի չափով ֆինանսական օգնություն է տրամադրվել 55 մարդու։ Նմանատիպ երևույթ է գրանցվել նույն մարզի Ծովասար և Տավուշի մարզի Ազատամուտ համայնքներում։ Աբովյան քաղաքում էլ ավագանու որոշմամբ կատարվել են տեղական վճարումների դրույքաչափերի նվազումներ և հողային հատկացումներ։

Այն համայնքներում, որտեղ գործող համայնքապետը նաև թեկնածու է, նման երևույթը կարող է ազդեցություն ունենալ ընտրողների վրա և դիտարկվել որպես ֆինանսական ռեսուրսների չարաշահում։ «Ականատեսը», սակայն, նշում է, որ ժամանակային սահմանափակումների պատճառով հնարավոր չի եղել ուսումնասիրել, թե արդյո՞ք այս համայնքներում ավագանու նմանատիպ որոշումները կրում են պարբերական բնույթ, թե՞ պայմանավորված են եղել միայն նախընտրական շրջանով։ Միևնույն ժամանակ, տեղեկանքում բերվում է Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի օրինակը, որտեղ 2019 թ․ երկրորդ եռամսյակում նախատեսված ենթակառուցվածքային աշխատանքները կասեցվել էին՝ նախընտրական փուլում ընտրողների վրա ազդեցություն չթողնելու նպատակով։ Դիտորդները նշում են, որ նման պրակտիկան կարելի է որակել որպես օրինակելի մոտեցում նախընտրական շրջանում վարչական ռեսուրսի չարաշահման ռիսկերը նվազեցնելու նպատակով։

Քարոզչության դիտարկման ընթացքում դիտորդներն արձանագրել են վարչական ռեսուրսի չարաշահման ռիսկեր պարունակող մի շարք այլ խնդիրներ, մասնավորապես՝ Աբովյան համայնքի թեկնածու Գրիգոր Գուլյանի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացրել ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, իսկ 2019 թ․ հունիսի 7-ին, այսինքն՝ նախընտրական քարոզչության վերջին օրը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հաղորդագրություն առ այն, որ Աբովյան համայնքում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք։ Հաղորդագրության տարածումը անմիջապես քվեարկության նախօրեին կարող է գնահատվել որպես իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժի կողմից իր վերահսկողության տակ գտնվող իրավապահ ռեսուրսի չարաշահում՝ քվեարկության արդյունքների վրա ազդելու նպատակով:

Բացի սա, դիտորդներն արձանագրում են, որ Աբովյան համայնքի գործող ղեկավար և ընտրություններում՝ համայնքի ղեկավարի թեկնածու Վահագն Գևորգյանը քարոզչության նպատակով, այդ թվում՝ իր նախընտրական բուկլետում, օգտագործել է Աբովյան համայնքի պաշտոնական կայքը և ֆեյսբուքյան էջը։

Նաև, հարկ է նշել, որ խիստ խնդրահարույց է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության՝ ՏԻՄ ընտրություններին նախորդող լռության օրը «Մաքուր Հայաստան» նախաձեռնության շրջանակում համապետական շաբաթօրյակ կազմակերպելու որոշումը, որը օգտագործվել է քարոզչական նպատակներով։

Կոչ

Ամփոփելով 2019-ի հունիսի 9-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելության արդյունքները՝ «Ականատեսը» կոչ է անում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ տեղական ինքնակառավարման ընտրությունների ընթացքում ձեռնպահ մնալ վարչական ռեսուրսի, այդ թվում՝ ուժային կառույցների, օգտագործումից և երաշխավորել հավասար մրցապայքար:

Դիտորդները կոչ են անում մարզպետներին ձեռնպահ մնալ ՏԻՄ-երի կամ ընտրական հանձնաժողովների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գայթակղությունից, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ ընտրություններին նախորդող լռության օրերին չկազմակերպել շաբաթօրյակներ, ծառատունկեր կամ այլ համապետական միջոցառումներ և չստեղծել ավելորդ լծակներ ու հնարավորություններ՝ քարոզչության կանոնները խախտելու համար:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։