«Սանիթեքին» վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ. աղբահանության իրականացումը վերջնական վտանգի տակ է. «Սանիթեքի» հայտարարությունը
«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ աղբահանության իրականացումը վերջնական վտանգի տակ է.
«Սիրելի՛ երևանցիներ,
Տեղեկացնում ենք, որ շահագրգիռ մարմինների կողմից հետևողականորեն իրականացվող ռազմավարության և ընկերության ֆինանսական վիճակի վրա շարունակական ճնշումների արդյունքում վերջնականապես վտանգված է «Սանիթեքի» կողմից ծառայաթյունների մատուցումը: Ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ:
Ընկերությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ծառայությունների մատուցման հետագա վատթարացման համար»,- ասված է հաղորդագրությունում: