Բաքուն պետք է հրաժարվի ԼՂ կարգավորման հարցով առաջիկա հանդիպումից. Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Պաշտոնական Բաքուն պետք է հստակ հայտարարի, որ հայկական կողմի վերջին հայտարարությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումների անցկացման հնարավորություն չեն թողնում: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում այս մասին ասել է այդ երկրի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուղարովը:

Ըստ նրա՝ մինչև պաշտոնապես չհերքվեն Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները, Ադրբեջանն այդ հանդիխումների նպատակահարմարությունը չի տեսնում:

«Ի՞նչ կտա մեզ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների սպասվող հանդիպումը: Այն մեզ միայն կվնասի: Մենք փաստացի ստորագրում ենք բանակցությունների օրակարգի տակ, որ պատրաստ ենք քննարկել՝ ինչ ասես, այդ թվում՝ հայերի կողմից հայտարարված «միացում» գաղափարը: Երկրորդ՝ մենք գնում ենք բանակցային գործընթացի իմիտացիայի»,- ասել է նախկին պաշտոնյան: Նա հավելել է, որ «միացում» գաղափարի մասին բարձրաձայնելով՝ Փաշինյանը, փաստորեն, այն դարձրել է Երևանի քաղաքականության մաս:

«Եթե Ադրբեջանը համաձայնի բանակցություններ վարել, Բաքուն, փաստորեն, կընդունի այդ օրակարգը: Բաքուն չպետք է մասնակցի ԱԳՆ ղեկավարների առաջիկա հանդիպմանը»,- ասել է Թոֆիկ Զուլֆուղարովը: Ավելի վաղ էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթի հետ կապված՝ նշելով, որ ՀՀ ղեկավարությունը «գիտակցաբար ղարաբաղյան հակամարտության սրացման է գնում»:

Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությանը դուր չի եկել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ժամանակ Մնացականյանի հայտարարությունը, որ «Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիք»: