Թեհրանը չի ձգտում Մերձավոր Արևելքում լարվածության սրման. Իրանի ԱԳ նախարար

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

Իրանը չի ձգտում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լարվածության սրման: Ճապոնիայի վարչապետի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, գրում է ԻՌՆԱ-ն:

Նա նշել է, որ իրանական կառավարությունը մշտապես աշխատում է տարածաշրջանում լարվածության թուլացման ուղղությամբ և կշարունակի դիվանագիտական այդ կուրսը: Ըստ Զարիֆի՝ Իրանը կարծում է, որ Մերձավոր Արևելքում տարածաշրջանային անվտանգության հետ կապված իրավիճակը կկայունանա, եթե Վաշինգտոնը դադարեցնի Թեհրանի դեմ տնտեսական պատերազմը:

«Չափազանց բարդ է տարածաշրջանը անվտանգ պահել, քանի դեռ ԱՄՆ-ն տնտեսական պատերազմ է մղում Իրանի դեմ: Տարածաշրջանն ինքնուրույն կկայունանա, եթե դադարեն զբաղվեն ահաբեկչությամբ և տնտեսական պատերազմներով»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն իր հերթին Զարիֆին կոչ է արել պահպանել միջուկային գործարքը, չնայած ԱՄՆ-ն հրաժարվել է դրանից: