Հայաստանից հեռանում եմ միայն հաճելի տպավորություններով ու հիշողություններով. Պյոտր Սվիտալսկին՝ Մհեր Գրիգորյանին

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացնում են, որ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

«Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետն անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում կատարած զգալի աշխատանքի և ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Փոխվարչապետը բարձր է գնահատել դեսպանի սրտացավ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:

Մհեր Գրիգորյանը հաջողություն է մաղթել դեսպան Սվիտալսկիին իր հետագա գործունեության մեջ և վստահեցրել, որ դեսպանը կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը և կլինի միշտ սպասված հյուր մեր երկրում:

ԵՄ դեսպանը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին գնահատանքի խոսքերի համար և իր երախտագիտությունը հայտնել անձամբ փոխվարչապետին կառուցողական համագործակցության զարգացման և մշտապես ջերմ վերաբերմունքի համար: Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ Հայաստանից հեռանում է միայն հաճելի տպավորություններով ու հիշողություններով և հաջողություն է մաղթել Կառավարությանը նախաձեռնած բարեփոխումների իրականացման գործում»,- ասված է հաղորդագրությունում: