Իրանի ղեկավարությունը մեծ ցանկություն ունի Հայաստանի հետ հաստատել որակական նոր հարաբերություններ. դեսպան

Լուրեր

22.05.2026 | 13:59
«Ռոսսելխոզնադզորը» հիմա էլ խնդիրներ է տեսնում Հայաստանից մրգերի և բանջարեղենի մատակարարման հետ կապված
22.05.2026 | 13:52
«Տաշիրը դափոնով կուդա»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:48
Ինչպես ԱԱԾ-ականների ուղեկցությամբ Անդրանիկ Թևանյանը եկավ իր բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:42
Քաջարան-Մեղրի ճանապարհին բեռնատարը բախվել է ժայռին․ վարորդին դուրս են բերել փրկարարները
22.05.2026 | 13:32
Իշխանության պրոպագանդան է, թե բոլորը Փաշինյանի մահն են ուզում. Կարապետյանցը՝ հայտնի տեսանյութի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:24
Էրդողանի հրամանագրով Ստամբուլի հայտնի համալսարաններից մեկը փակվել է
22.05.2026 | 13:21
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը
22.05.2026 | 13:16
Սամվել Կարապետյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
22.05.2026 | 13:11
Հայաստանում գործարկման համար առանձնացվել են փոքր մոդուլային ռեակտորների ամերիկյան 4 առավել նպատակահարմար տեխնոլոգիաները․ ԱՄՆ դեսպանատուն
22.05.2026 | 13:08
Հոնդուրասում երկու զինված հարձակումների հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել
22.05.2026 | 12:57
Արթուր Օսիպյանը հացադուլավորների համար նախատեսված խցում չէ․ ՔԿԾ-ն պարզաբանում է՝ հացադուլ հայտարարելու մասին դիմում չեն ստացել
22.05.2026 | 12:48
Ինքնահռչակ Լուգանսկի իշխանությունները հայտարարել են քոլեջի վրա հարձակման մասին
22.05.2026 | 12:37
Արման Թաթոյանի ասուլիսը
22.05.2026 | 12:34
Ցույց ենք տալիս, թե որն ա իրական բոչկա գլորելը. «Բոլորին դեմ եմ»-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 12:25
Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մարզադահլիճ է բացել ԱՄՆ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական իր առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

«Նախարարը դեսպանին իր գոհունակությունը հայտնեց պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար և նշեց, որ Սեյեդ Քազեմ Սաջադին դիվանագիտական առաքելության ընթացքում ստեղծել է բավարար բարյացակամության մթնոլորտ հաջորդ դեսպանի արդյունավետ պաշտոնավարման համար:

Ներկայում Հայաստանում գրեթե ամենուր տարբեր չափերի և վտանգավորության հրդեհներ են, որոնց ԱԻՆ-ը հաջողությամբ կարողանում է դիմագրավել: Նախարարը նշեց, անհրաժեշտության դեպքում, հավատարիմ մնալով հայ-իրանական դարավոր բարեկամությանը և փոխօգնության պատրաստակամությանը, Հայաստանը օգնության նպատակով կդիմի Իրանին:

Նախարարը գոհունակությամբ հիշատակեց, որ ՀՀ պատվիրակության կազմում Իրան կատարած այցելությունը եղել է երկուստեք շատ արդյունավետ, հատկապես՝ տպավորվել է Իրանի նախագահի խարիզմատիկ կերպարով:

Սեյեդ Քազեմ Սաջադին նշեց, որ ջերմ զգացմունքներ ունի Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ և այսուհետ որտեղ էլ լինի, կաշխատի ուժերի ներածին չափով օգտակար լինել հայ-իրանական բարեկամությանը:

Նա շնորհակալություն հայտնեց նախարարին Իրանին պատուհասած ջրհեղեղի ժամանակ օժանդակության համար և նշեց, որ Իրանի ղեկավարությունը մեծ ցանկություն ունի, շարունակելով բարեկամությունը, Հայաստանի հետ հաստատել որակական նոր հարաբերություններ:

Հանդիպման ավարտին նախարարը հրաժեշտ տալով դեսպանին, հույս հայտնեց, որ ՀՀ-ում Իրանի նոր դեսպանը կշարունակի գոյություն ունեցող բարի ավանդույթը»,- ասված է հաղորդագրությունում: