«ՍԴ-ում ապօրինի վարույթ է իրականացվում»․ փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.02.2026 | 11:54
Լիբիայում սպանվել է Մուամմար Քադաֆիի որդին 
04.02.2026 | 11:45
«Փյունիկ»-«Սպարտակ» խաղի գոլերը․ ներկա է եղել նաև Եղիշե Մելիքյանը
04.02.2026 | 11:34
Դեսպան Հովհաննիսյանը կարճատև զրույց է ունեցել Սլովակիայի նախագահ Պելեգրինիի հետ
04.02.2026 | 11:28
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի խնդրանքին՝ բանակցությունները Թուրքիայից Օման տեղափոխել
04.02.2026 | 11:26
Էլինա Ավանեսյանը պարտվել է Ալիսիա Պարկսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 11:11
2025-ին պետության փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ արժեքով գույք․ Դատախազություն
04.02.2026 | 11:04
Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 11:02
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 10:54
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «պահել է խոսքը» Ուկրաինայում էներգետիկ հրադադարի վերաբերյալ
04.02.2026 | 10:44
Դավիթ Խուդաթյանը 806,000 հազար դրամանոց կտավ է նվեր ստացել վրացի գործընկերոջից
04.02.2026 | 10:32
NYMEX. Ոսկու գինը դարձյալ աճել է՝ կազմելով 4974.00 դոլար
04.02.2026 | 10:17
Վտանգը կանխելու համար փրկարարները Հրազդանի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ
04.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 4-ի դրությամբ
04.02.2026 | 09:46
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

«Իմ վստահորդ Լյուբով Փիլոյանի սեփականությունը պետական կարիքների համար վերցնելու գործընթացն սկսվել է 2004 թվականից։ Հաջորդ տարի պետության և վստահորդիս միջև կնքվեց հաշտություն։ Լյուբով Փիլոյանը պետությանն էր հանձնում իր սեփականությունը, իսկ պետությունը հողամաս էր տրամադրում նրան 99 տարով։ Միանգամից խնդիրներ առաջացան դրա կատարման հարցում։ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը չեղյալ հայտարարեց իր որոշումը՝ հողամաս տրամադրելու մասին։ Սակայն Զախարյանը շուտով այդ հողամասը օտարեց ռուսաստանցի հայ բիզնեսմեն Արա Աբրահամյանին։ Դա «Մանկական աշխարհ» հանրախանութի հետնամասում գտնվող հողամասն է»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ընթացքում պատմեց փաստաբան Արթուր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ 2015 թվականին Սահմանադրական դատարանը կայացրեց որոշում՝ գտնելով, որ Լյուբով Փիլոյանի սեփականության դիմաց է այդ տարածքը նախատեսվել տրամադրել և առանց փոխհատուցում տրամադրելու սեփականությունից զրկելը արգելված է Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով։ «ՍԴ-ն գտավ, որ Լյուբով Փիլոյանը խնդրո առարկա հողամասի նկատմամբ ունի սեփականության իրավունքի իրավաչափ սպասելիք։ Այդ որոշման հիման վրա դիմեցինք Վարչական դատարան՝ պահանջելով առ ոչինչ ճանաչել Երվանդ Զախարյանի որոշումը և որպես հետևանք վերացնել այդ հողամասը Արա Աբրահամյանի ընկերությանն օտարելու գործարքը։

Վարչական դատարանը մերժեց մեր հայցը, բայց բողոքարկեցինք Վերաքննիչ վարչական, որը բավարարեց մեր բողոքը՝ ճանաչելով վիճարկվող ակտի առ ոչինչ լինելը և «Սոգլասիա Արմենիա» ընկերության իրավունքները չեղարկվեցին։ Վճռաբեկ բողոք բերվեց քաղաքապետարանի, կառավարության և ընկերության կողմից, բայց այդ բողոքների ընդունումը մերժվեց։ Սակայն թե՛ կադաստրը, թե՛ քաղաքապետարանը ձգձգում են վստահորդիս սեփականության իրավունքի գրանցումը։ Մինչ օրս քաղաքապետարանում, Կադաստրում, թե պետական այլ հիմնարկներում առկա են նախկին ռեժիմին սպասարկած պաշտոնյաներ, որոնք կոռուպցիոն կապերով կարողանում են ազդել իրավիճակի վրա, ինչը տվյալ դեպքում Արա Աբրահամյանին օգնելու միտումն է»,- նշեց փաստաբանը։

Նրա ներկայացմամբ՝ այս տարվա օգոստոսի 19-ին տեղեկացել են, որ Արա Աբրահամյանի ընկերությունը դիմել է Սահմանադրական դատարան, որը գործը վարույթ է ընդունել։ «Սոգլասիա Արմենիան» դիմելով ՍԴ՝ վիճարկել է Վարչական վերաքննիչ դատարանի կողմից օրենքին տրված մեկնաբանության համապատասխանությունը Սահմանադրությանը։

Արթուր Գրիգորյանը պատմում է․ ««Սոգլասիա Արմենիայի» դիմումը քննության չի ընդունվել, դատավորները նշել են, որ դիմողները վիճարկում են ոչ թե օրենքի սահմանադրականությունը, այլ՝ դրա մեկնաբանությունը։ Գտել են, որ բարձրացված հարցը դուրս է ՍԴ-ի իրավասություններից։ Այս գործը դրանով պետք է ավարտված լիներ, սակայն պարզվում է, որ մայիսի 30-ին երկրորդ դիմումն են ներկայացրել, և ՍԴ-ն՝ մեկ այլ կազմով, որոշում է ընդունել արդեն իսկ մերժված հարցի վերաբերյալ, որտեղ նույն դիմումի հիման վրա գործը ընդունվել է քննության, իսկ ՍԴ որոշմամբ նշանակվել է գործի դատաքննություն՝ օգոստոսի 29-ին։ Գոյություն ունի իրավական որոշակիության հիմնարար սկզբունք, ըստ որի՝ եթե մի գործ արդեն իսկ որոշակի ակտով ավարտվել է, գործը չի կարող վերաբացվել որևէ պայմաններում։ ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ ունի վճիռներ՝ իրավական որոշակիության խախտման փաստերով»։

Փաստաբանը կարծում է, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարը դիմողին պետք է գրություն հասցեագրեր, որ ձեր նույնաբովանդակ դիմումի վերաբերյալ կա որոշում՝ կցելով այդ որոշման տեքստը։ Տվյալ դեպքում նման գրություն չի հասցեագրվել։ Փաստաբանը Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Գրիգորյանը չի բացառում, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարը կոնկրետ շահագրգռվածություն է ունեցել․ «Ապօրինի վարույթ է իրականացվում, և գործը պետք է կարճվի։ Սահմանադրական դատարանում տիրող ոչ նորմալ իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները իրականությունից հեռու չեն, անգամ շատ մոտ են։ Սա բերում է այն համոզման, որ նախկին ռեժիմի հետ համագործակցած, նրանց շահերը սպասարկած, նրանց հետ կոռուպցիոն կապերով դատավորները տեղ պիտի չունենան Սահմանադրական արդարադատության ոլորտում։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ՀՀԿ-ի ներկայացուցիչ է եղել, զբաղեցրել պատասխանատու պաշտոններ և այն, որ քոչարյանական կամ սերժական իշխանությունը Արա Աբրահամյանին աջակցել է, մենակ Հյուսիսային պողոտայում տրամադրված հսկայական տարածքները, ըստ իս, բավարար ապացույց են, և ինչու չէ՝ այդ կապերը կարող են աշխատել և տեսնում ենք, որ աշխատում են»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան