Մեկնարկել է Դամասկոս-Հալեպ միջազգային ճանապարհի վերանորոգման աշխատանքները։
«
Գանձասարի» փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Սիրիայի փոխադրամիջոցների նախարարությունը։ Նորոգման և վերականգնման աշխատանքները սկսվել են սիրիական բանակի կողմից Խան Շէյխունը ազտագրելուց և ականազարծելուց հետո։
Նախ պետք է ստուգվեն ճանապարհի ու հարակից կամուրջներին հասցված վնասները։ Շրջան են ուղարկվել համապատասխան մասնագետներ, որոնք անհրաժեշտ աշխատանքները կատարելուց հետո կհայտարարեն ճանապարհը բացելու մասին։