Ինչո՞ւ է «Լիդիանը» 250 000 դոլար նվիրել «Լույս» հիմնադրամին և ինչ դեր է կատարել Արմեն Սարգսյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
08.06.2026 | 20:26
Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց. «Միասնության թևեր»
08.06.2026 | 20:12
Էրդողանն ընդունել է Պոլսի Հայոց պատրիարքին
08.06.2026 | 20:00
ՔՊ-ն պիտի գործով ապացուցի, որ եվրոպական ուղին կարևոր է իր համար․ այս առումով՝ ընտրությունները հետընթաց էին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 19:51
Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը՝ Փաշինյանին
08.06.2026 | 19:42
Ողջունում ենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին խաղաղ և հանգիստ մթնոլորտում․ Թուրքիայի ԱԳՆ
Բոլորը

Ուսումնասիրվե՞լ է արդյոք, թե «Լիդիան Արմենիա»-ի հետ պայմանագիրը ինչպես է կնքվել, ովքեր են, ի վերջո, Ամուլսարի հանքի բաժնետերերը և նախագահ Արմեն Սարգսյանը ինչ դեր է ունեցել այդ գործարքի կայացման գործում, ՔԿ-ում հրավիրված ասուլիսում այս հարցին ի պատասխան՝ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ասաց, որ «Լիդիան ինթերնեշնլ»-ի կայքում տեղադրված է ընկերության բաժնետերերի ցանկը և նաև այն ընկերությունների ցանկը, որոնք ֆինանսական ներդրումներ են կատարել ծրագրում․ «Ինչ վերաբերվում է Արմեն Սարգսյանի՝ բաժնետեր լինելու հանգամանքին, ապա այդ հարցի հասցեատերը Քննչական կոմիտեն չէ և կարող եք պարզել Լիդիան Արմենիա ընկերությունից»։

Նշենք, որ Հայկական բնապահպանական ճակատը օրերս հանրայնորեն հետևյալ հարցն էր ուղղել Քննչական կոմիտեին՝ արդյոք չե՞ն ուզում պարզել, թե ՀՀ կառավարության և «Լիդիան»-ի միջև եղած ի՞նչ խնդիրներ է հարթել 2013 թվականին ներկայիս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որն այն ժամանակ եղել է «Լիդիան»-ի տնօրենների խորհրդի անդամ, ոչ գործադիր տնօրեն։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը օրերս կասկածներ հայտնեց, որ ՇՄԱԳ-ի հաստատման համար ճանապարհ է հարթել կոռուպցիան։ Մասնավորապես հարց է բարձրացվում՝ ինչպե՞ս է ընկերությունը առանց շահույթ ստանալու նվերներ արել․ «․․․ որպես փոխհատուցում փոխվել են կառավարության որոշումներ՝ հանուն հանքարդյունահանողների շահերի ու նաև 250 000 դոլար է ստացել «Լույս» հիմնադրամը, 120 000 դոլար՝ Ջերմուկի զարգացման հիմնադրամը, որի ղեկավարը Ջերմուկի քաղաքապետի որդին է և դրամական այս փոխանցումից հետո քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն այլևս դեմ չի եղել հանքի շահագործմանը։ Սա երբևէ քննության առարկա դարձվե՞լ է»,- հարց է բարձրացրել կազմակերպությունը։

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը պատասխանեց, որ կառավարության որոշումներն ընդունվում են օրենքի պահանջներին համապատասխան․ ««Լիդիան» ընկերությունը, ինչպես ցանկացած կազմակերպություն, կարող է կատարել նվիրատվություններ և այլն։ Կոռուպցիոն ռիսկերը․․․ եթե «Լիդիան» ընկերությունը գույքահարկ է վճարում համայնքին, ունի վարձակալած տարածքներ, դա նրա պարտականությունն է, որ պետք է կատարի։ «Լիդիան» ընկերությունը բավականին վաղ հայտարարել է դրա մասին։ Բոլորդ գիտեք, թե «Լույս» հիմնադրամը ինչով է զբաղվում՝ հանճարեղ երեխաներին, ուսանողներին գործուղել է արտասահման կրթության։ Դուք ունե՞ք հիմքեր, ապացույցներ, որոնք կվկայեն այդ նվիրատվության՝ կոռուպցիոն երևույթի մասին, կարող եք ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին»։

Նշենք, որ «Լույս» հիմնադրամի հիմնադիրներն են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան