Պաշտոնյաների վարորդներն ու քարտուղարուհիները ևս հայտարարագիր կներկայացնեն. նախարարը պարզաբանեց՝ որ դեպքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 11:46
Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
02.09.2026 | 11:42
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Աչաջուրի գյուղապետարանի և Մշակույթի տան գույքերի օտարման գործարքները
02.09.2026 | 11:39
Ուկրաինան սկսում է փակել Ռուսաստանի երկինքը, այն վտանգավոր է դառնում ինքնաթիռների համար․ Զելենսկի
02.09.2026 | 11:31
Սեյրան Օհանյանը մեղադրվում է զինծառայողին արտահերթ բնակարան հատկացնելու համար լիազորությունները չարաշահելու համար
02.09.2026 | 11:20
Արման Ծառուկյան. «Առայժմ չեմ ցանկանում ռևանշ մենամարտ անցկացնել Մախաչևի հետ»
02.09.2026 | 10:56
Հայաստանը ցանկանում է օգտվել ԵՏՄ-ի առավելություններից, բայց միաժամանակ շարժվում է դեպի ԵՄ․ Պուտին
02.09.2026 | 10:40
«Մանչեսթեր Սիթին» 145 միլիոն եվրոյով ձեռք է բերել «Չելսիի» կիսապաշտպանին
02.09.2026 | 10:25
Կաթողիկոսի գործով դատավոր Վահագն Մելիքյանի վերաբերյալ քրեական և կարգապահական վարույթ կա
02.09.2026 | 10:14
Կառլեն Հովհաննիսյանը 11-մետրանոց է իրացրել «Ակրոնում» նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 10:06
Հարգանքի տուրք՝ Եռաբլուր պանթեոնում․ ՈՒՂԻՂ
02.09.2026 | 10:03
Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց
02.09.2026 | 09:55
«Եթե Հայաստանին պետք չէ՝ մենք կգնանք թեկուզ վաղը»․ Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին
02.09.2026 | 09:47
Էդգար Սևիկյանը կխաղա Իսպանիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 09:26
Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին
01.09.2026 | 23:48
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովում Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-22 թթ. ռազմավարությունը քննարկելիս ԱԺ մարդու իրավունքերի պաշտպանության և հարակից հարցերի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մամուլում կարդացել է նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հարցազրույցը, որի համաձայն՝ չի բացառվում, որ պաշտոնյաների քարտուղարուհիները, օգնականները և վարորդներն էլ պետք է հայտարարագրեր ներկայացնեն:

Պատգամավորն արդարադատության նախարարից հետաքրքրվեց՝ նման բան հնարավո՞ր է և ո՞ր դեպքում: Նախարարն ասաց, որ հայտարարագրերն ընդլայնելու են ոչ միայն համատեղ բնակվող անձանց շրջանակով, այլ նաև կլինեն ծնողները, երեխաները և եղբայրները:

«Ինչ վերաբերվում է վարորդներին, օգնականներին, գործավարներին և այլն, այստեղ գործ ունենք իրավիճակային մասի հետ: Եթե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կվերլուծի և որոշակի անհամաձայնություններ կհայտնաբերի, որ պաշտոնյան ձեռք է բերել առանձնատուն և գրանցել է վարորդի անունով, ապա այդ դեպքում կպահանջվի նաև հայտարարագիր վարորդից»,- ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան