«Շատ կարևոր է, որ օրինակելի և լավ պոլիկլինիկաները միայն քաղաքի կենտրոնում չեն գտնվում». Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 23:08
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Միայն կառավարումից է կախված, թե որքան արդյունավետ են ծախսվում հատկացված գումարները։ Մենք այստեղ տեսանք, որ դրանք հերիքում են ոչ միայն ընթացիկ ծախսերը փակելու համար, այլև զարգանալու։  Այս մասին այսօր՝ Երևանի թիվ 13 պոլիկլինիկա կատարած այցի ընթացքում, լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք տեսանք, թե ինչպես են նոր սարքեր ձեռք բերվել՝ պոլիկլինիկայի միջոցների հաշվին, տեսանք, որ քաղաքապետարանն է  սարքեր տրամադրել։  Չեմ ասի՝ Երևանի ամենալավ, բայց ամենաօրինակելի պոլիկլինիկաներից մեկն է, որն, ի դեպ, չի գտնվում Երևանի կենտրոնում, որովհետև հաճախ կարծրատիպ կա, որ կենտրոնում է ամեն ինչ լավ, ծայրամասերում վատ է։ Մենք կարող ենք գնալ մարզային պոլիկլինիկա և տեսնել, որ այն շատ լավն է»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ առաջին անգամ պետական պատվերի շրջանակներում ամբուլտոր պալիատիվ բուժումը հենց այդ պոլիկլինիկայում է սկսել։

«Մեր քաղաքացիները, որոնք հիմնական անբուժելի հիվանդության ամոքիչ բուժօգնության կարիք ունեն, նույնպես պետության հոգածության ներքո են և տնային պայմաններում ստանում են այդ բուժօգնությունը՝ բժշկի, բուժքրոջ, սոցիալական աշխատողի և հոգեբանի միջոցով»,- ասաց նախարարը։

Արսեն Թորոսյանը նշեց, որ առաջիկայում աշխատելու են այս ծրագրում նաև մյուս պոլիկլինիկաները ներառելու ուղղությամբ։  Բացի այդ, փորձելու են պալիատիվ բուժումը նաև ստացիոնար պայմաններում ապահովել՝ պետության հաշվին։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան