Աջակցությունն ենք հայտնում Ամուլսարի համար ոտքի ելած քաղաքացիներին․ «Սասնա Ծռեր»

Լուրեր

30.11.2026 | 00:18
Սպիտակում ՔՊ-ն ստացել է ձայների 45,49%-ը, սակայն ավագանիում բացարձակ մեծամասնություն չի ունենա
30.11.2026 | 00:15
Ապարանի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Կարեն Եղիազարյանի գլխավորած դաշինքը ստացել է ձայների 99%-ը
30.11.2026 | 00:12
«Խաղաղության ճանապարհին կա մի խոչընդոտ՝ ընդդիմության դիրքորոշումը, հանրային ճնշման տակ՝ պետք է փոխվի»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:01
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարում է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում հաղթանակի մասին
29.11.2026 | 23:54
44-օրյա պատերազմի ժամանակ Պուտինին ասել եմ՝ կարո՞ղ է պրոբլեմն իմ մեջ է, կարո՞ղ է հրաժարական տամ, գնամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 23:41
Առանց մրցակիցների ընտրություններ Աշտարակում․ ըստ նախնական տվյալների՝ ՔՊ-ն ստացել է ձայների 96,8%-ը
29.11.2026 | 23:32
Խաղաղության համաձայնագիրը 50 տոկոսով լինելու է ալիևյան, 50 տոկոսով՝ փաշինյանական․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 23:17
Ամասիայի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 66,8%-ը
29.11.2026 | 23:07
«Իսկ ո՞վ է ասել, որ ժողովուրդը չի կարող որոշել, որ 2031-ին, 2036-ին շարունակում եմ վարչապետ լինել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:53
Մեծամորի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 85%-ը
29.11.2026 | 22:27
Սպիտակի 12 ընտրատեղամասերի արդյունքներով «Բարոյական արժեքները» հաղթում է ՔՊ-ին․ նախնական տվյալներ
29.11.2026 | 22:15
Բացառում եմ, որ հանրաքվեից հետո Ադրբեջանի կողմից այլ նախապայմաններ լինեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:10
Լեռնավանում «Բարոյական արժեքները» զգալի առավելություն ունի ՔՊ-ի նկատմամբ
29.11.2026 | 22:02
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Մեծաձորում, ամենացածրը՝ Մեծամորում․ ԿԸՀ
29.11.2026 | 21:57
Աշոցքի ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքները․ մի շարք բնակավայրերում բոլոր ընտրողները կողմ են քվեարկել ՔՊ-ին
Բոլորը

«Սասնա Ծռեր» համահայկական շարժում Ամուլսարի խնդրին վերաբերող հայտարարություն է տարածել:

«Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական-քաղաքական ուժերս ու հանրային գործիչներս, բարձրաձայնում ենք մեր միասնական մտահոգությունը Ամուլսարում մետաղահանքի հնարավոր շահագործման շուրջն ընթացող զարգացումների առնչությամբ։ Չկա ու չի կարող լինել որևէ ֆինանսատնտեսական, քաղաքական, սոցիալական հիմնավորում, որը կարդարացնի այն անդառնալի և անվերականգնելի կորուստը, որ կպատճառի հանքի շահագործումը Հայաստանի բնությանն ու հայ ժողովրդին։ Չկա ու չի կարող լինել որևէ գիտամասնագիտական բացատրություն, որը կհիմնավորի, թե այդ հանքի շահագործումը կործանարար չի լինելու:

Ժամանակին իշխանությունները նման «հեղինակավոր մասնագետների» հիմնավորմամբ Սևանի մակարդակն աղետալի չափերով իջեցրեցին, այսօր էլ ռեալ վտանգ են ստեղծում Հայաստանի բնության ու մարդկանց համատարած ու զանգվածային թունավորման համար: Մեր աջակցությունն ենք հայտնում Ամուլսարի համար ոտքի ելած ակտիվ քաղաքացիներին և անկեղծորեն պայքարող ուժերին ու գործիչներին կոչ ենք անում համախմբվել և մեր գործնական քայլերը համակարգելու նպատակով սկսել համատեղ խորհրդակցություններ:

Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք, որ վերջապես ետ կկանգնեն մերժվածների ազգուրաց գործն ու գործելակերպը շարունակելու քաղաքականությունից: Հայաստանը պետք է ազատագրվի իր ընդերքը հոշոտող բոլոր թալանչիական կապանքներից: Կրկին դիմելով Ամուլսարի համար պայքարող ուժերին ու գործիչներին, հատուկ կարևորում ենք այս հարցի շուրջ ջանքերի մեկտեղումն ու համակարգումը։ Տեղեկացնում ենք նաև, որ այդ նպատակով խորհրդակցություններին մասնակցելու համար առաջիկայում հրավերներ ենք ուղարկելու նրանց։ Վերահաստատում ենք մեր վճռականությունը, որ Ամուլսարի հանքի շահագործումը թույլ չենք տալու։

Չի՛ ստացվելու:
Չե՛նք թողնելու։
Ազգովի՛ն։

Սևանը չի՛ թունավորվելու,
Ջերմուկը մնալո՛ւ է առողջարան,
Ամուլսարը մնալո՛ւ է սար։

Մե՛նք ենք տերը մեր երկրի»,- ասված է հայտարարության մեջ: