«Ռուսթավի 2»-ի լրագրողները լքում են հեռուստաընկերությունը

Լուրեր

05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
Բոլորը

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության լուրերի գլխավոր հաղորդման՝ «Կուրիերի» թողարկման մեկնարկին մեկնաբաններ Դիանա Ջոջուան և Միխեիլ Սեսիաշվիլին հրաժեշտ են տվել հեռուստադիտողին՝ հայտարարելով, որ լքում են հեռուստաընկերությունը: Այս մասին գրում է aliq.ge-ն։

«13 տարի ձեզ ողջունում եմ այս տաղավարից, այսօր առավել հուզված եմ, քան եթեր դուրս գալու առաջին օրը», — այս խոսքերով է հաղորդավար Դիանա Ջոջուան սկսել եթերը:

«Ես՝ Դիանա Ջոջուան, որ Կրեմլի կողմից առանց պատճառի ու արդարացման հեռացվել եմ Աբխազիայից, չեմ կարող նստել Կրեմլի աշխատակից Բիձինա Իվանիշվիլիի հեռուստաընկերության տաղավարում», — ասել է Դիանա Ջոջուան:

Հաղորդավարներն այս որոշումը կայացրել են հեռուստաընկերության տեղեկատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեին աշխատանքից հեռացնելուց հետո:

Ավելի վաղ, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նորանշանակ տնօրեն Պաատա Սալիան հայտարարել էր, որ լրագրողներ Նոդար Մելաձեն, Էկա Կվեսիտաձեն, Գիորգի Գաբունիան, Գիորգի Լափերաշվիլին և Նանուկա Ժորժոլիանին աշխատանքից կազատվեն շահերի բախման պատճառով: