ԿԳՄՍՆ-Նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցում է «Վորլդսքիլզ Կազան 2019» համաժողովին

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսի 22-24-ը մասնակցում է «Վորլդսքիլզ Կազան 2019»  առաջնության շրջանակում անցկացվող միջազգային համաժողովին և  նախարարական գագաթնաժողովին:

Կազանում են հավաքվել աշխարհի շուրջ 20 երկրների կրթության և գիտության նախարարներ: Երկու տարին մեկ անգամ անցկացվող «Վորլդսքիլզ»‰ առաջնությանն այս անգամ մասնակցում են ավելի քան 75 երկրների ներկայացուցիչներ` 50-ից ավելի որակավորումներով: Հավաքի նպատակն է քննարկել կրթական համակարգերի նորարական բարեփոխումները, մասնագիտությունների և որակավորումների ճկունության հնարավորությունները, կրթական արդյունքների չափման նոր մոտեցումները: Քննարկումների առանցքում միջին մասնագիտական կրթությունն ու դրա զարգացման հեռանկարներն են:

Հայկական 6 հոգանոց պատվիրակությունը «Վորլդսքիլզ Կազան 2019»-ին մասնակցում է խոհարարություն, նորաձևության տեխնոլոգիաներ և ոսկերչություն մասնագիտություններով: 

Գլխավոր ասամբլեայի շրջանակում «Վորլդսքիլզ»- ի նախագահ է ընտրվել Ժո դե Գոն: «Մենք պետք է աշխատենք միասին հաջողություններ արձանագրելու համար»,-ասել է նա՝ դիմելով ներկաներին: Նախարար Ա.Հարությունյանը համաժողովի շրջանակում այցելել է հայկական տաղավար, հետևել առաջնության ընթացքին, ոգևորել հայ մասնակիցներին: Նա նաև առանձնազրույց է ունեցել «Վորլդսքիլզ»-ի գործող նախագահ Բարթլի Սայմոնի հետ, կարճ հանդիպում՝ նորընտիր նախագահ պարոն Գոյի հետ:

Տեղեկացնենք, որ ռուսական կողմը համաժողովին մասնակցել է ամենաբարձր մակարդակով. ներկա են եղել ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, Լուսավորության նախարար Օլգա Վասիլևան, ինչպես նաև Գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովը: