Ինձ ասֆալտին պառկեցրած ոստիկանից չունեմ պահանջ, առավել ևս նրա հանդեպ թշնամանք. Զարուհի Հովհաննիսյան

Լուրեր

13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեկ տարի առաջ քանդված պատնեշը ժողովրդի և կառավարող էլիտայի միջև վերականգնվում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

«Այսօր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում բացատրություն տվեցի՝ օգոստոսի 19-ի դեպքերի կապակցությամբ իրականացվող ծառայողական քննության շրջանակներում։ Մանրամասն նկարագրելով իմ հանդեպ ուժ կրառելու և ասֆալտին պառկեցնելու գործողությունը, այդուհանդերձ ընդգծեցի, որ տվյալ ոստիկանից չունեմ պահանջ ու առավել ևս թշնամանք նրա հանդեպ, թեև թևիս և ոտքիս կան այդ գործողության հետքերը՝ կապտուկների տեսքով։ Ինձ համար խնդրահարույց է ու վիրավորական ոստիկանության նման գործողության հնարավորությունը, որը սկիզբ առավ Բաղրամյան 26-ի առջև՝ ոստիկանության ուժերի կուտակմամբ, շարունակվեց ԱԺ-ին հարակից այգին ոստիկանների կողմից քաղաքացիների առջև փակելով և իր կուլմինացիային հասավ ՊՊԾ 3-րդ գումարտակի ուժերի կողմից կոպիտ բռնությամբ։

Այդ ամբողջ շղթայում 3-րդ գումարտակի ոստիկանը, որին չեմ ճանաչում, կատարում էր հրաման, և ինձ համար նման հրամաններ արձակելն է խնդրահարույց ու վիրավորական։ Սա նաև ակնհայտ խտրական վերաբերմունք է հանրային բողոքի անցիաներին մասնակցող քաղաքացիների նկատմամբ։ Եվ եթե զուգահեռներ տանենք դատարանները շրջափակած քաղաքացիների հանդեպ ոստիկանության անհավանական մեղմ վերաբերմունքի հետ, որն, ի դեպ, քրեական հանցագործություն է, կարելի է եզրակացնել, որ այսուհետ թույլատրելի են միայն ՀՀ վարչապետի կողմից սանկցավորված ու նրա կոչով կայացվող հանրային միջոցառումները, մնացած դեպքերում հանդիպելու ենք ոստիկանական կոշտ ճնշումների։ Դա նաև նշանակում է, որ մեկ տարի առաջ քանդված պատնեշը ժողովրդի և կառավարող էլիտայի միջև վերականգնվում է, ինչը հայաստանյան նոր իրավիճակին անհարիր է ու նոր հիասթափություններով լի։