Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին

Լուրեր

06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
Բոլորը

Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատակիցներին:

ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ,

հուլիսի 20-ի հոգաբարձուների խորհրդի հարցման կարգով անցկացված ապօրինի նիստով ակնհայտ քաղաքական դրդապատճառներով փորձ կատարվեց լուծարել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, որպեսզի ինձ ազատեն աշխատանքից՝ նպատակ ունենալով համալսարանականների շրջանում սերմանել այլակարծության նկատմամբ վախ և սարսափ: Հուլիսի 23-ին ես և ուսանողների հետ տարվող կենտրոնի աշխատակիցները ծանուցում ստացանք, որ օգոստոսի 26-ից նախատեսում են մեզ ազատել աշխատանքից:

Այս ընթացքում կենտրոնի աշխատակիցների հետ դատական կարգով բողոքարկել ենք այդ ապօրինի որոշումը, իսկ այսօր տեղեկացանք, որ դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ղեկավարությանը մեզ չազատել աշխատանքից: Պայքարը հանուն իրավունքների և արդարության շարունակվում է», – գրել է Վահագն Վարագյանը։