Տասնյակ քաղաքացիներ դատապարտում են ՀՀ Ոստիկանության գործողությունները․ հայտարարություն

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Օգոստոսի 19-ին, ՀՀ ոստիկանությունը խիստ անհամաչափ ուժ կիրառեց՝ սահմանափակվելով քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության և ազատ տեղաշարժվելու իրավունքները։ Այս մասին հայտարարություն է տարածել իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Հայտարարության մեջ ասված է․

Ոստիկանության ծառայողների կիրառած բռնության արդյունքում կան տուժողներ, որոնցից մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։Նույն օրն առավոտյան, Բաղրամյան 26-ում կուտակված ոստիկանական ուժերը մի քանի շարքով պահպանում էին ՀՀ նախագահական նստավայրը, որտեղ տեղի էր ունենում Ամուլսարի շահագործման հարցով հանդիպում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Ի սկզբանե ոստիկանական ուժերը կանգնած էին նստավայրի դիմաց՝ միաժամանակ բաժանելով փոքրաթիվ հանրությունը մի քանի մասի և թույլ չտալով մոտենալ նստավայրի արդեն իսկ փակ դարպասներին։
Ավելի ուշ, երբ Բաղրամյան 26-ում ավարտվեց քննարկումը, քաղաքացիները որոշեցին հանրային քննարկում անցկացնել ԱԺ-ին հարակից այգում, որի դարպասները անցյալ տարվա հոկտեմբեր ամսից բացվել էին հանրության առջև։ Սակայն, երբ քաղաքացիները տեղ հասան, նրանց մուտքը ԱԺ-ի հարակից այգի արգելափակվեց ոստիկանների կողմից։
Առնվազն 20 րոպե սպասելուց հետո քաղաքացիները՝ փաստացի չունենալով հանրային քննարկում անցկացնելու տարածք, ստիպված էին այն իրականացնել Բաղրամյան պողոտայում, որը ոստիկանության բիրտ ուժի կիրառմամբ և քաղաքացիներին բերման ենթարկելու միջոցով կասեցվեց։ Բերման ենթարկելու ժամանակ ոստիկանները կրկին խախտեցին քաղաքացիների մի շարք իրավունքներ, այն է՝ խաղաղ հավաքների ազատության և ազատ տեղաշարժվելու իրավունքները։
Մենք՝ ներքոստորագրյալներս խստորեն դատապարտում ենք ոստիկանության նման գործելաոճը, որը հիշեցնում է ոչ վաղ անցյալում կիրառվող մեթոդներն ու մոտեցումները։

Հայտարարությունը բաց է միանալու համար։

 

Զարուհի Հովհաննիսյան – իրավապաշտպան

Նինա Կարապետյանց – իրավապաշտպան

Արա Ղարագյոզյան – իրավապաշտպան

Լիլիթ Մարտիրոսյան – իրավապաշտպան

Եղիա Ղազարյան

Գայանե Շագոյան – մշակութային մարդաբան

Սամվել Սաղաթելյան

Արամայիս Ամիրբեկյան

Համլետ Մելքումյան – մշակութային մարդաբան

Հովհաննես Հովհաննիսյան

Ստելլա Չանդիրյան

Արա Պետրոսյան

Սարգիս Հովսեփյան

Մարիա Պողոսյան

Թագուհի Գալստյան

Գայա Մինասյան

Կարեն Հակոբյան – երաժիշտ, պայքարող

Արթուր Պետրոսյան

Անի Հակոբջանյան

Մաքս Վարժապետյան – ակտիվիստ

Մարիամ Կուրշուդյան – իրավապաշտպան

Նարինե Գրիգորյան

Վահրամ Մարտիրոսյան – գչող, կինոդրամատուրգ

Վարդուհի Լալայան

Մերուժան հովսեփյան

Սյուզաննա Բոշյան

Վարուժան Գաբրիելյան

Օլեգ Դուլգարյան – իրավապաշտպան

Էվիյա Հովհաննիսյան

Մկրտիչ Մաթևոսյան

Արմեն Հայաստանցի

Գրիգոր Ջանիկյան – «երիտասարդները հանուն փոփոխության» ՀՆ նախագահ

Լուսինե Կոսակյան

Մարիամ Բադալյան-Չախոյան

Գոգա Հովեր

Գագիկ Չարչյան

Աշոտ Գրիգորյան – Էկոլոգ, ԵՀՄՖԻ նախագահ

Լուսինե Խառատյան

Կարեն Մարության

Սվետա Հովակիմյան

Շանթ Ոսկերիչյան

Հովսեփ Մանուկյան

Լալա Ասլիկյան

Սոս Ավետիսյան

Մարինա Հովհաննիսյան

Շուշան հովհաննիսյան

Նատալյա Մարտիրոսյան

Գալինա Ադամյան

Դավիթ Քոչունց

Աշոտ Գժոյան