Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործով կողմ է, հետևաբար այդ կողմը չի կարող լինել արդար. Զարուհի Փոստանջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1»-ի գործով կողմ է, հետևաբար՝ այդ կողմը չի կարող լինել արդար ու օբյեկտիվ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը։

Նա ընդգծեց, որ «Մարտի 1»-ի գործը պետք է քններ ոչ թե նախաքննական մարմինը, այլ անկախ մարմին: «Եթե ցանկանում ենք, որ տեղի ունենա իրապես բազմակողմանի, օբյեկտիվ ու ամբողջական քննություն, ապա գործը պետք է քններ անկախ մարմին, ոչ թե կողմ հանդիսացող մի նախաձեռնություն, որն այս պահին ՀՔԾ-ն է։ Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1»-ի գործով կողմ է, նա առանձին միավոր չէ, և հետևաբար՝ այդ կողմը չի կարող լինել արդար ու օբյեկտիվ, ու մենք դա տեսանք։ Հասկանում ենք, որ «Մարտի 1»-ի գործն ինչպես Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում էր քնած, այնպես էլ այս պահի դրությամբ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել սպանությունների կամ հրազենային վնասվածք պատճառելու համար, այս պահին այդ մեղադրանքները, որոնք հրապարակվել են, սպանության հետ կապ չունեն ու բավականին վիճելի են»,- նշեց նա:

Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ դրանք հաջողություն չեն բերելու բացահայտման տեսանկյունից. «Այստեղ մենք ունենք խնդիրներ, և շատ եմ ցավում, որ բացահայտման փոխարեն՝ տեղի է ունենում ոչ թե իրավական գործընթաց, այլ մաքուր քաղաքական գործընթաց»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան