Փաշինյան Նիկոլ, գալի՞ս ես անարդարությունը վերացնելու, եթե ոչ՝ շարունակում ես Սերժի մեղադրանքը. Արմեն Բիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2026 | 15:40
Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին. ոստիկանությունը լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի
29.03.2026 | 15:20
Ռաֆայել Հարությունյանի սանը դարձել է գեղասահքի աշխարհի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 15:11
Գևորգ Պապոյանը` աշխատակազմի ղեկավարների բարձր պարգևավճարների մասին
29.03.2026 | 14:53
Միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում՝ Փաշինյանի դուրս գալու ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 14:17
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի կանգ է ունեցել մարզման ժամանակ
29.03.2026 | 14:14
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
29.03.2026 | 14:04
Էդուարդ Սպերցյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի հայտացուցակում
29.03.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
29.03.2026 | 13:15
Արդեն նկատվում է լուսային աղտոտման աճի դանդաղեցում, իսկ որոշ դեպքերում նաև լուսային աղտոտման նվազման միտում․ Երևանի քաղաքապետարան
29.03.2026 | 12:31
ՏՀԿ հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրվել է Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը
29.03.2026 | 11:43
Պենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington Post
29.03.2026 | 11:22
Վթարային ջրանջատում Երևանում
29.03.2026 | 10:52
ԵՄ առաքելությունը նախազգուշացրել է Կարմիր ծովում հուսիների նոր սպառնալիքի մասին
29.03.2026 | 10:15
Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտում հաղթել է Ջորջիո Պուլասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 10:12
Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
Բոլորը

Արդեն երեք տարի է՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը գտնվում են նախնական կալանքի տակ և տևական ժամանակ է՝ խախտվում է նրանց արդար դատաքննության իրավունքը։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստում հայտարարեց Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։

«Նրանց բոլոր ընկերների խափանման միջոցները փոխվել են և, ըստ էության, այն ապացույցները, որոնք ներկայացված են դատարանին, որևիցե կերպ չեն ազդելու իմ պաշտպանյալի ազատ արձակման վրա։ Եթե մենք ուզում ենք ունենալ արդար դատաքննություն, առաջին հերթին պետք է որոշենք ամբաստանյալի խափանման միջոցի հարցը, քանի որ կան վկաներ, որոնք կարող են տարիներով չգալ, և եթե խոսենք ողջամիտ ժամկետների մասին, ապա այս պարագայում դրանք արդեն խախտված են։ Մենք ունենք նմանատիպ իրավիճակների վերաբերյալ կայացված ՄԻԵԴ որոշումներ, որոնց հիման վրա Հայաստանի Հանրապետությանը տուգանել են, նույնը պետք է տեղի ունենա այս գործով: Մենք չենք ուզում, որ մեր պետական բյուջեից գումարներ ծախսվեն ապագա որոշումների համար»,- ասաց պաշտպանը։

Գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանն էլ, դիմելով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին, ասաց, որ այս գործով Եվրադատարանի վճիռն անխուսափելի է։

«Այդ մեղադրանքը, որ Դուք բերել եք, սա 37 թիվը չի, այդ մեղադրանքի համար Դուք պատասխան եք տալու։ Եկեք ուշքի գանք, այսօր Հայաստանի դատարանում անարդարություն է տեղի ունենում և բռնաբարվել է արդարությունը։ Փաշինյան Նիկոլ, խոսքս քեզ է ուղղվում, ես քեզ սպասում եմ, եթե գալիս ես անարդարությունը վերացնելու, լավ, եթե ոչ՝ ուրեմն դու շարունակում ես Սերժի մեղադրանքը»,-հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով ներկայում կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան