Եկեղեցիներ և՛ նորոգել է պետք, և՛ կառուցել. Արցախի թեմի առաջնորդ

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը չի ցանկանում ասել, թե ով է իր գնահատմամբ Պոլսո Հայոց Պատրիարարքի արժանի հավակնորդը։ «Նման բաները հրապարակային չեն ասում․ էթիկետ կա, արարողակարգ կա»,-Factor.am-ի հարցին ի պատասխան՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում ասաց Սրբազանը։

«Պետք է սպասենք, թե ժողովուրդն ում կընտրի, իմ ցանկության հետ որևէ կապ չունի»,- ասաց նա՝ հավելելով, որ թեկնածուները շատ են։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդը Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին կարգալույծ էր արել։ Որոշումն ընդունվել էր 22 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Առաջիկայում սպասվում են Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք հարկավոր է եկեղեցիներ կառուցել ու վերանորոգել, Արցախի թեմի առաջնորդը պատասխանեց․ «Եկեղեցիներ պետք է այնքան լինեն, որքան մեզ անհրաժեշտ է, որտեղ կարիք կա, այնտեղ պետք է լինի»։

Սրբազանի խոսքով՝ շատ դեպքերում բարերարները ցանկանում են եկեղեցիներ հիմնել հենց իրենց հայրենի բնակավայրերում՝ անկախ նրանից կարիքը կա, թե՝ ոչ։

Առավել մանրամասն՝ տեսանյութով։

 

Սեդա Ղուկասյան