«Մթոմ ես կարամ քայլեմ, որ մի հատ էլ փախնեմ»․ Սեյրան Սարոյանը՝ իր տանը տեղի ունեցած «ռազբորկայի» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, ըստ որոնց՝ ոստիկանները խուզարկություն են իրականացրել նրա տանը, որտեղ «ռազբորկա» է եղել:

«Շատ վատ երևույթներ են սկսվել Հայաստանում: Որ կայքը մտնում ես, քֆուր-քյաֆար է: Ինչքան ճանաչված մարդ կա, պետք է խայտառակեն, պախարակեն, չգիտես՝ ինչ ուժեր են, ովքեր են: Մի քանի անգամ փորձեցին իմ մասով բաներ գրել: Մի հատ ուսումնասիրեք, թե ում է պետք, որ ազգի գեներալներին, արվեստագետներին փորձեն փչացնել: Ո՞ւմ է սա պետք, ո՞ւր ենք գնում: Ես դեռ մի քանի ամիս առաջ ասացի, որ մի քիչ համբերեք, մենք այն ազգն ենք, որ հեսա Նիկոլին էլ կսկսենք քլնգել: Տեսա՞ք, որ ես ճիշտ էի: Ինչո՞ւ մենք չենք սիրում մեզ, այսօր այնպիսի մթնոլորտ է, որ ամբողջ ազգն իրար թշնամի է»,- ասաց Սարոյանը:

Նա նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե ոստիկանները խուզարկություն են իրականացրել իրենց տանը, ինքն էլ, իբր, փախել է. «Մթոմ ես կարամ քայլեմ, որ մի հատ էլ փախնեմ: Մեր տանը խուզարկություն չի եղել: Կարո՞ղ էին զանգել ոստիկանություն ճշտել կամ ինչի՞ համար պետք է խուզարկեին»:

Ինչ վերաբերում է նրան, որ իրենց տանը «ռազբորկա» է եղել, Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Սա օջախ է, երեխեքս, մերս են: Որտե՞ղ ես լսել, որ օջախում «ռազբորկա» անեն»:

Դիտարկմանը, թե գուցե դիմեք իրավապահներին՝ պարզելու, թե ով է կանգնած այդ տեղեկության հետևում, գեներալը հեգնանքով պատասխանեց. «Ես տենց մա՞րդ եմ, որ բողոք գրեմ»:

Սեյրան Սարոյանը նշեց, որ 5 ամիս ԱՄՆ-ում բուժվելուց հետո եկել է Հայաստան, որտեղ ամեն օր իր բարեկամներն ու ընկերներն այցելում են, ուզում են տեսնել:

Նշենք, որ այսօր «Ժամանակ» թերթը գրել էր. «Օգոստոսի 18-ին ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի Էջմիածնում գտնվող տանը: Ոստիկանությունը տեղեկություն է ունեցել, որ Սարոյանի բնակարանում ընթանում է ինչ-որ «ռազբորկա», որի մասնակիցները փողեր ստանալու հետ կապված վիճաբանության մեջ են:
Ոստիկանությունը բերման է ենթարկել Սարոյանի տանը հավաքվածներին: Ըստ մի վարկածի՝ Սարոյանը տանը չի եղել, մեկ այլ վարկածով՝ նա հասցրել է փախչել հետնամուտքով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան