Բացարձակապես իմ տեղում եմ, 60 տարի հետո միգուցե գնամ ՊՆ․ Վլադիմիր Գասպարյան

Լուրեր

09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
Բոլորը

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը համոզված է՝ Հայաստանում «օրենքով գողերը գառի պես խելոք են պահում իրենց»։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ լրագրողների հարցին ի պատասխան ասաց Գասպարյանը՝ վստահեցնելով, թե երկրում անպատժելիության մթնոլորտ չկա։

Ինչ վերաբերում է օրեր առաջ Երևանի կենտրոնում՝ Վերնիսաժի հարակից տարածքում արձակված կրակոցներին, որի հետևանքով մեկ անձ վիրավորվել էր, ևս մեկը սպանվել, Գասպարյանն ասաց․ «Այդ մարդկանց տարիքներն ու անցյալը տեսել եք, բոլորը նախկինում դատված են, իսկ այդ հանցագործությունները՝ բացահայտված, բայց դե տականքը տականք է լինում»։

Factor.am-ի հարցին, թե ըստ լուրերի Գասպարյանն աչք ունի Պաշտպանության նախարարի աթոռի վրա, ոստիկանապետը պատասխանեց․ «Դուք կարծում եք ես լուրեր, բամբասանքներ մեկնաբանո՞ղ եմ, ի սեր Աստծո, ազատեք ինձ դրանից, ես գտնվում եմ այնտեղ, որտեղ պետք է գտնվեմ»։

Հետաքրքրվեցինք՝ ցանկություն չունի՞ լինել պաշտպանության նախարար, Վլադիմիր Գասպարյանը նկատեց իր ցանկությունից ոչինչ կախված չէ․ «Երկիրն ունի գերագույն գլխավոր հրամանատար, իսկ ես զինվորական եմ, բայց գտնում եմ, որ բացարձակապես իմ տեղում եմ, 60 տարի հետո միգուցե ուզենամ գնամ ՊՆ»։

Առավել մանրամասն՝ տեսանյութով։

 

Սեդա Ղուկասյան