Զարուհի Փոստանջյանը համահայկական ընդվզման կոչով հանդես եկավ Եռաբլուրում

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը գտնում է՝ ոչ թե հայ-թուրքական արձանագրություններից է պետք հրաժարվել, այլ՝ ներքին թշնամուց։

«Ամենավտանգավորը ներքին թուրքն է, իսկ ներքին թուրքը հենց Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն են»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտարարեց Փոստանջյանը։

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը «Տաշիր» գրուպ ընկերությունների սեփականատեր Կարեն Կարապետյանի որդու հարսանիքին է մեկնել՝ օգտագործելով հանրային միջոցները. «Եթե քաղաքական վերնախավի ներկայացուցիչն օգտագործում է հանրային միջոցները՝ պետությանը պատկանող ինքնաթիռը, և ուղևորվում Մոսկվա ու այնտեղ հարսանիքի մասնակցում, ապա նման վերնախավն ի զորու չէ դիմագրավել մարտահրավերներին։ Հարիր չէ հայ ազգի անունից հանդես եկող անձին մասնակցել օլիգարխի որդու հարսանիքին»։

Փոստանջյանը շեշտեց՝ Արցախի հարցում զիջողական մոտեցում չի կարող լինել: «Սերժ Սարգսյանին հայտնում ենք, որ չունենք որևէ տարածք զիջելու․ կան Արցախի և Հայաստանի Հանրապետություններ, փաստացի մեկ միավոր ենք, և եկել է պահը, որ այն իրավական ձևակերպում ստանա։ Արցախը Հայաստանի մի մասն է, այդ ի՞նչն եք պատարստվում հանձնել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ըստ իրեն հնարավոր է, որ 2018-ին վարչապետ լինի Սերժ Սարգսյանը, Փոստանջյանն ասաց, թե անձը կարևոր չէ՝ Սարգսյանը կլինի, թե՞ Կարապետյանը. «Առաջին հերթին գտնում ենք, որ 25 տարիների ընթացքում գործած վերնախավը չպետք է լինի կառավարման համակարգում։ Անունները եթե փոխվում են դրանից ոչինչ չի փոխվելու, պետք է ապամոնտաժել այս համակարգը»։  

Առավել մանրամասն՝ տեսանյութով։

 

Սեդա Ղուկասյան