Ուժեղացված ծառայություն՝ Քանաքեռ-Զեյթունում. կան բերման ենթարկվածներ
Հասարակություն
19.08.2019 | 20:00Հանցագործությունների կանխման, նախականխման եւ բացահայտման ուղղությամբ ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակվում են:
Օգոստոսի 16-ից 19-ը սպասարկվող վարչական տարածքում ուժեղացված ծառայություն են իրականացրել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները:
Տարբեր արարքների համար ոստիկանության բաժին բերվել կամ բերման են ենթարկվել մի քանի անձինք:
Հայտնաբերվել են նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնները կոպտորեն խախտող, միտումնավոր խախտումներ կատարող եւ երթեւեկության մյուս մասնակցիների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորող օրինախախտ վարորդներ:
Բոլոր օրինախախտների նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ. որոշ դեպքերով էլ՝ նախապատրաստվում են նյութեր: