Ում ցանկությունն էր արտահայտում Սերժ Սարգսյանի ձերբակալության մասին Միքայել Մինասյանի հայտարարությունը

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն օրերս կայքերից մեկին տված հարցազրույցում տեսակետ էր հայտնել, որ իշխանությունն ունի մեկ՝ վաղուց պահված, պլանավորած, «золотой запас» մեգաձերբակալություն. դա Սերժ Սարգսյանի ձերբակալությունն է: «Պարզ հաշվարկը հուշում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար»,- ասել էր Սերժ Սարգսյանի փեսան:

Մինասյանի այս հայտարարությունից հետո մեկը մյուսի հետևից ֆեյսբուքյան գրառումներով հանդես եկան ՀՀԿ-ականները՝ հայտարարելով, թե Սերժ Սարգսյանը ձերբակալվելու է, և դա լինելու է Փաշինյանի կողմից կրակվող «վերջին փամփուշտը»։

Մեր աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ում մտավախություն ունեն, որ Սարգսյանի ձերբակալությունը կարող է լինել Մարտի 1-ի գործի շրջանակում։

Factor.am-ը Հատուկ քննչական ծառայությունից փորձեց պարզել՝ արդյո՞ք Մարտի 1-ի գործով որպես վկա Սերժ Սարգսյանի կարգավիճակը փոխվել է։ Մեզ հետ զրույցում ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը նշեց. «Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործով Սերժ Սարգսյանը կասկածյալի կարգավիճակ չունի»։ Հարցին էլ, թե բացի Մարտի 1-ի գործից, արդյո՞ք Սերժ Սարգսյանն անցնում է նաև այլ քրեական գործերով, ՀՔԾ խոսնակը պատասխանեց. «Հարցի վերաբերյալ ՀՔԾ-ն որևէ մեկնաբանություն չի կարող անել»։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել էր այս տարվա փետրվարին։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալին քրեական հետապնդման ենթարկելու հիմքեր չկան։ «Սերժ Սարգսյանին ձերբակալելու իրավական հիմքեր չկան»,- պնդեց պաշտպանը։

Նշենք նաև, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այս տարի առերես հարցաքննվել էին մեկ այլ՝ Մեղրի-Կապան հատվածի երկաթգիծն ապամոնտաժելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

Սերժ Սարգսյանն առերեսվել էր նաև գործարար Լևոն Մարկոսի հետ՝ «Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լև Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերն առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակում։

Թե ինչ է մտածում Սերժ Սարգսյանն իր հնարավոր ձերբակալության մասին, փորձեցինք պարզել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:

Factor.am-ի հետ զրույցում, սակայն, նրա գրասենյակի ղեկավար Մերի  Հարությունյանը փոխանցեց. «Սերժ Սարգսյանի գրասենյակը նպատակահարմար չի համարում պաշտոնական մեկնաբանություններ տալ ոչ պաշտոնական տեղեկությունների կամ ոմանց ցանկություններն արտահայտող հրապարակումների կապակցությամբ, հատկապես, որ Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հերքել է նման լուրերը՝ հայտարարելով, որ Սերժ Սարգսյանը ՀՔԾ-ի վարույթում գտնվող որևէ քրեական գործով չունի մեղադրյալի կարգավիճակ»:

Նարեկ Կիրակոսյան