Կենտրոնական բանկը հայտարարում է աուդիտորական ընկերություն ընտրելու հրապարակային մրցույթ

Լուրեր

15.05.2026 | 18:00
ՀՀ գլխավոր դատախազն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավական համագործակցության հարցեր
15.05.2026 | 17:48
Ուշուիստ Արսեն Բաղրյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր
15.05.2026 | 17:39
Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը»
15.05.2026 | 17:30
Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում 
15.05.2026 | 17:27
«Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը. ՈւՂԻՂ
15.05.2026 | 17:22
Ռոբերտ Արզումանյան․ «Այս հանդիպումը շատ կարևոր խորհուրդ ուներ մեր ակումբի համար»
15.05.2026 | 17:14
Արման Թաթոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
15.05.2026 | 17:09
Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան ըմբռնումով կվերաբերվի հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը
15.05.2026 | 17:00
Կառավարությունը պատրաստվում է սահմանազատման գործընթացի համար ուղեցույցներ հաստատել
15.05.2026 | 16:52
Բրունո Ֆերնանդեշը գերազանցել է Ռոնալդուի ու Դե Խեայի ռեկորդը «Մանչեսթեր Յունայթեդում»
15.05.2026 | 16:40
Փաշինյանը Նվեր Ծառուկյանի գործով իրեն վերապահում է դատավճիռ կայացնելու գործառույթ․ Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 16:31
Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ «ֆանտաստիկ առևտրային գործարքների» մասին
15.05.2026 | 16:21
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում. ՈՒՂԻՂ
15.05.2026 | 16:12
«Անիծում եմ այն օրը, երբ ձեզ եմ ընտրել»․ Ազատի զինվորական կացարանում հրդեհի զոհերից մեկի ծնողը դիմեց Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 16:08
Ռուսաստանը և Ուկրաինան զոհվածների մարմիններ են փոխանակել
Բոլորը

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը հայտարարում է հրապարակային մրցույթ` ՀՀ կենտրոնական բանկի 2019-2021թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերություն ընտրելու համար:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, արտաքին աուդիտորը պետք է բավարարի հետևյալ նվազագույն չափանիշներին.

  • լինի անկախ Կենտրոնական բանկից, մասնավորապես`
  • Կենտրոնական բանկի հետ չպետք է ունենա պայմանագրային կամ այլ իրավահարաբերություններ, որոնք կասկածի տակ կարող են դնել նրա անկախությունը,
  • որևէ կերպով ներգրավված չլինի Կենտրոնական բանկի որոշումների կայացման գործընթացում,
  • չլինի Կենտրոնական բանկի և/կամ ֆինանսական համակարգի մասնակիցների և դրանց ղեկավարների հետ փոխկապակցված անձ,
  • ունենա միջազգային ճանաչում՝ համաձայն ԿԲ մասին օրենքի 16 հոդվածի պահանջների,
  • աուդիտի թիմում ներգրավված աշխատակիցները պետք է ունենան աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և/կամ աուդիտորական որակավորումներ:
  • Երկրորդ երեք տարվա աուդիտի համար Արտաքին աուդիտորը պետք է ներկայացնի աուդիտի համար պատասխանատու նոր ղեկավար, եթե մասնակցում է մրցույթին:
  • Վեց տարի անընդմեջ Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացրած Արտաքին աուդիտորը չի կարող մասնակցել մրցույթին:

Մրցութային առաջարկությունները անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հասցեով` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 6, Հայաստանի Հանրապետություն Կենտրոնական բանկ:

Մրցութային հայտերի ընդունման վերջին ժամկետն է 2019թ. սեպտեմբերի 20-ը  ժամը 17:00:

Մրցութային հայտերով ներկայացված «մրցույթի տեխնիկական առաջարկ» պարունակող ծրարների բացումը տեղի կունենա 2019թ. սեպտեմբերի 26-ին ժամը 17:00-ին:

Մրցութային հայտերով ներկայացված տեխնիկական առաջարկների գնահատումը և «մրցույթի գնային առաջարկ» պարունակող ծրարների բացումը տեղի կունենան 2019թ. հոկտեմբերի 11-ին ժամը 17:00-ին:

Մրցութային հայտերով ներկայացված ֆինանսական առաջարկների գնահատումը և մրցույթի արդյունքների ամփոփման նիստը տեղի կունենան 2019թ. հոկտեմբերի 15-ին ժամը 17:00-ին:

Մրցույթին մասնակցելու հրավերը հրապարակված է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի «Մրցույթներ» բաժնում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր աուդիտոր Արա Չալաբյանին: