Ինչպե՞ս ստանալ Պաշտպանի աջակցությունն ընտանիքում բռնության խնդիրներով
Հասարակություն
15.08.2019 | 15:22Հրապարակվել է ընտանիքում բռնության խնդիրներով Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու վերաբերյալ իրազեկող ուղեցույցներ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով։
Ուղեցույցը պատրաստվել է նաև բրայլյան գրով և իրազեկում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի դրույթները։
Մասնավորապես, ո՞րն է համարվում ընտանիքում բռնություն, պաշտպանական ի՞նչ միջոցներ կարող են կիրառվել ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության նպատակով և այլն։