Բագրատաշենի մաքսատան աշխատակիցներն առաջինն են դիմավորել «Արարատ-Արմենիային»
Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսատան աշխատակիցներն այսօր առաջինն են դիմավորել Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլը հաղթահարած «Արարատ-Արմենիային»: Երկրի առաջին դարպասները հատած ֆուտբոլի հայկական թիմին ջերմորեն ողջունել են մաքսային ծառայության աշխատակիցներն, ինչն իր հերթին ոգևորել է մարզիկներին: Մաքսատան աշխատակիցները հաջողություն են մաղթել հաղթանակած թիմին:
Հիշեցնենք, որ երեկ Թբիլիսիում հայկական թիմը վրացական «Սաբուրթալոյի» դեմ մրցավեճում երկու անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը՝ դուրս է եկել ԵԼ-ի փլեյ-օֆֆ փուլ:
Այս մասին հայտնում են ՊԵկ լրատվական ծառայությունից։