Հիմք չկա որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու. մանրամասներ Ամուլսարի գործից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
Բոլորը

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Կառավարության նիստի ժամանակ գործադիրի անդամներին երկայացրեց Ամուլսարի փորձագիտական եզրակացության արդյունքները:

«Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան, բայց այդ կոնցենտրացիայի ազդեցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինի»,- ասաց նա:

Նա նշեց, որ Ամուլսարի ստորգետնյա ջրերի հավանական ազդեցությունն է Դարբ, Արփա, Որոտան գետերի վրա: Հայկ Մարտիրոսյանը ներկայացրեց, որ համաձայն եզրակացության՝ դրա ազդեցության ռիսկերը կառավարելի կլինեն, եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից ներկայացվող 16 մեղմման միջոցները:

Հայկ Գրիգորյանը նշեց, որ «Լիդիան»-ի փորձագետները 16 առաջարկվող մեղմման միջոցներից 15-ն ընդունել են, որից տասն արդեն կիրառվում է: «Մեկ մեղմման միջոցն է, որ դեռ քննարկման փուլում է: Համաշխարհային բանկից գումար ստանալու համար «Լիդիան»-ն իր գործունեությունը պետք է համապատասխանեցնի AFC ստանդարտին, որով նախատեսվում է, որ հանքի օգտագործումից հետո հարյուր տարի պետք է մեղմման միջոցներ կիրառել»,- ասաց նա:

Ամփոփելով՝ վարչապետն ասաց, որ Կառավարության ներկայացուցիչները կծանոթանան փաստաթղթին և կգան ընդհանուր եզրակացության:

Հայկ Գրիգորյանը հավելեց, որ ստացված եզրակացությունը թույլ է տալիս այս փուլում ենթադրելու, որ մեկ տարուց ավելի քննվող քրեական գործով որևէ հիմք չկա որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու:

Մանրամասները՝ տեսանյութում: