Կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը. օրակարգում 23 հարց է, որից 14-ը չզեկուցվող են, 2-ը՝ գաղտնի:
Նիստը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին, «Մարդու կյանքին և շրջակա միջավայրին վտանգ սպառնացող էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների և արտադրանքի ցանկը սահմանելու մասին», Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և այլ նախագծեր։