Ռոբերտ Քոչարյանի ու Սամվել Օգանովսկու հայտարարությունները հակասում են միմյանց․ ո՞վ է ստում․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.08.2026 | 01:00
ՊՍԺ-ն` Եվրոպայի Սուպերգավաթի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 23:30
Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը. Ավանեսյան
12.08.2026 | 23:14
6 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն
12.08.2026 | 23:00
Կիևյան կամրջի աշխատանքների ավարտից հետո ավտոբուսների երթուղիները կվերականգնվեն
12.08.2026 | 22:44
Կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ
12.08.2026 | 22:29
Պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ հոգեբանական ծառայությունների շուրջ
12.08.2026 | 22:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.08.2026 | 22:00
ԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանը
12.08.2026 | 21:46
Ռուանդայի դեսպանի հետ քննարկվել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնումը
12.08.2026 | 21:32
Արևի խավարումը՝ փորձություն Եվրոպայի էներգահամակարգի համար
12.08.2026 | 21:19
Երկու բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում
12.08.2026 | 21:00
Քրեական գործեր եղել են և կլինեն հետագայում․Հակոբյանը՝ ընդդիմությանը ճնշելու հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:44
Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
12.08.2026 | 20:30
Չինաստանի հաքերները ԱԲ գործակալների միջոցով հարձակվել են Թայվանի պետական համակարգերի վրա
12.08.2026 | 20:16
ՔՊ-ին ևս 6 ձայն է պետք․ ինչպես է իշխող ուժն ուզում Սահմանադրությունը փոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
2019 թվականի մայիսի 16-ին կայացած նիստում Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը դատարանում հայտարարեց․ «Արցախի զինված ուժերից 1 մարդ չի բերվել ՀՀ այդ միջոցառումներին մասնակցելու։ Մեկ մարդ չի բերվել, հետո կբացատրեմ ինչի մասին է խոսքը»։
Այսօր էլ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում կրկնեց նույն միտքը․ «Կրկնում եմ այն, ինչ դատարանում հնչել է նախքան նիստը դռնփակ դառնալը, Արցախի զինված ուժերից ոչ մի զինվոր, ոչ մի ստրոբաժանում ՀՀ չի մտել, մնացած դետալները հիմա չասեմ»։
Մինչդեռ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին, իր նախաքննական ցուցմունքում ասել է հակառակը․ «Փետրվարի 24-ին ԼՂՀ պաշտպանության բանակի 10-րդ և 18-րդ դիվիզիաներից ու Ստեփնակերտի կայազորից Երևան են եկել մոտ 300 զինծառայողներ։ Զորքի շարժը կատարվել է Պաշտպանության բանակի հրամանատարի հրամանով։ Որքանով ինձ է հայտնի, այդ հրամանը կայացվել է ՀՀ պաշտպանության նախարարի կողմից տրված 00387 հույժ գաղտնի հրամանի հիման վրա»,-ասել է նա։
Մեկ այլ մասում նա նշում է․ «Մարտի 6-7 ընկած հատվածներում ԼՂՀ ՊԲ տարբեր ստորաբաժանումներից նոր զորք է եկել Երևան, եկել է մոտ 400 հոգի, որը ևս կազմված էր սպաներից և ենթասպաներից»։
Գեներալը իր տված ցուցմունքում նաև նշում է․ «Համահավաք գումարտակում ընդգրկված են եղել սպաներ և ենթասպաներ, բոլորը Երևան են եկել իրենց հաստիքային զենքերով, ամբողջական սպառազինությամբ, մարտական փամփուշտով։ Զորքը եղել է սովորական համազգեստով, բայց Երևան գալուց հետո համազգեստի տարբերանշանները պոկել ենք։ Զորքը կենտրոնական հավաքակայան էր եկել պաշտպանության բանակի մեքենաներով, սակայն, Երևան գալուց հետո, մեքենաների համարները փոխել ենք, տեղադրել ենք ՊՆ համարանիշներ»։
Քննիչի հարցին՝ ինչո՞ւ, Կարապետյանը պատասխանում է․
«Խնդիր էր դրված, որ ԼՂՀ-ից բերված զորքը չերևա, որպեսզի ավելորդ լարվածություն չլինի»։
Օգանովսկին նաև ասել է․ «Զորքի կազմում եղել են նաև դիպուկահարներ, բոլորն էլ իրենց զենքերով էին եկել Երևան»։
Ցուցմունքի հրապարակումից հետո Կարապետյանը հայտարարել էր, որ իր տված ցուցմունքն ամբողջությամբ պատրաստ է կրկնել նաև դատարանում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լիլիթ Շաբոյան