Ո՞ւմ է վերաբերվում ՓՊ ֆինանսական չարաշահումների մասին Արա Զոհրաբյանի ակնարկը

Լուրեր

08.04.2026 | 23:33
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է The Economist-ի Ժողովրդավարության ինդեքսի համաձայն
08.04.2026 | 23:21
Հրադադար Իրանում․ Գերմանիայի կանցլերը զանգել է Թրամփին
08.04.2026 | 22:58
Արարատ Միրզոյանը ողջունել է Երևան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարին
08.04.2026 | 22:45
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Սերգո Աթանեսյանին
08.04.2026 | 22:14
Արփինե Սարգսյանը պարգևատրել է Փրկարար ծառայության և Ոստիկանության լավագույն ծառայողներին ու ստորաբաժանումների ղեկավարներին
08.04.2026 | 22:00
ԵՏՄ-ում մնալը ձեռնտու է՝ ՀՀ-ին շահավետ գործարք է․ ԵՄ-ում չենք ունենա տնտեսական նման կարողություններ․ Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 21:40
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Կոտայքի մարզերում
08.04.2026 | 21:25
ՔԿԾ-ում ներկայացվել են կալանավորների ուղեկցման նոր տրանսպորտային միջոցները
08.04.2026 | 21:10
Կմիավորվե՞ն Քոչարյանը, Կարապետյանը և Ծառուկյանը. ընդդիմության շանսերը՝ ըստ վերջին հարցումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 21:08
Նարեկ Կարապետյան, Արամ Վարդևանյան, Գոհար Մելոյան. հայտնի է «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող եռյակը
08.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյան-Պուտին սուր խոսակցություն. ՀՀ-ն պատրա՞ստ է ՌԴ-ի հնարավոր պատժամիջոցներին
08.04.2026 | 20:46
Էստոնիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
08.04.2026 | 20:30
Ադրբեջանական բենզինի մատակարարումները Հայաստան ձեռնտու են նաև Ադրբեջանին․ Էմին Ալիև
08.04.2026 | 20:20
Հունգարիան և Ռուսաստանը գաղտնի համագործակցության համաձայնագիր են կնքել
08.04.2026 | 20:09
Պարույր Հայրիկյանն ու Վարդան Ղուկասյանը միասին են մասնակցելու ընտրություններին
Բոլորը

Փաստաբանների պալատի անդամ Տիգրան Աթանեսյանն արձագանքելով ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի համերաշխության կոչին 2 տարբերակ է առաջ քաշում՝ ձևավորել երկրորդ պալատը, կամ գործող պալատում արմատական բարեփոխումներ կատարել, որոնք «կբացառեն Զոհրաբյանի և վերջինիս ենթակա խորհրդի իշխանական մենաշնորհը»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արա Զոհրաբյանը համերաշխության կոչով էր հանդես եկել՝ առաջարկելով նաև ընդդիմախոսների հետ ամեն ինչ սկսել նոր էջից՝ առանց հարաբերություններ պարզելու: Զոհրաբյանն իր կոչում նաև գրել էր, որ պատրաստ է հրապարակել փաստաբանների պալատի նախորդ ժամանակահատվածի ֆինանսական բոլոր մանրամասները, որոնք վերաբերում են իրեն և ընդդիմախոսներին։

Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան գրառման տեքստում կոչի այս հատվածին չէր անդրադարձել։ Factor.am-ը փաստաբանից հետաքրքրվեց, թե ինչու ֆինանսական մանրամասներին չի անդրադարձել։ «Ես միշտ շատ հեռու եմ եղել կերակրատաշտից․ այդ մասն ինձ որևէ կերպ չէր կարող վերաբերվել: Ես որևէ ֆինանսական առնչություն չեմ ունեցել պալատի հետ՝ բացի անդամավճար տալուց։ Կոպիտ է հնչում, բայց թքած ունեմ՝ կարող է հրապարակել»,- ասաց նա։

Հարցին, թե ինչպես կարող է զուգահեռաբար երկու միություն գործել, Աթանեսյանը հիշեցրեց, որ 1998-ից մինչև 2005 թվականը երկու միություն էր գործում, և «արտակարգ վիճակ էր փաստաբանությունում»։

«Մարդը, երբ դառնում է փաստաբան, պետք է ընտրության հնարավորություն ունենա, թե որ միությանն անդամակցի, ինչ պայմաններով և այլն»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին կայացած Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում 1002 ձայնով վերընտրվել էր առաջադրված միակ թեկնածուն՝ Արա Զոհրաբյանը։ Դիտարկմանը, թե մտահոգիչ չեն այդ թվերը, ինչպես կարող է գործել երկու պալատ, եթե այդքան փաստաբան իր ձայնն է տվել գործող նախագահին, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց․ «Մտահոգիչ թող լինեն իրեն ընտրողների համար, ինձ համար շատ կանխատեսելի էր և հստակ գիտեի, որ այդպես է լինելու։ Փաստաբանությունը բավականին տարբերվում է քանակային մոտեցումներից․ մեկ փաստաբան կա, որը կարող է մի ամբողջ պալատ արժենալ, ուստի կարևորը փաստաբանությունն է, որն Արա Զոհրաբյանն իր թիմով կործանում է»։

Փորձեցինք մեկնաբանություն խնդրել նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից, որը չցանկացավ անդրադառնալ փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրառմանը։ «Տիգրան Աթանեսյանի մեկնաբանություններին արձագանքելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Ես գործելու եմ իմ կարգախոսի համաձայն»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Զոհրաբյանը։

Տեղեկացրինք, որ ըստ Աթանեսյանի՝ ֆինանսական մանրամասները չեն կարող իրեն վերաբերվել, ինչի հետ կապված Զոհրաբյանն արձագանքեց․ «Համերաշխության կոչիս մեջ նշված ֆինանսական մանրամասների վերաբերյալ հատվածը Տիգրան Աթանեսյանին չի վերաբերվում: Նա Փաստաբանների պալատի հետ ֆինանսական ուշագրավ գործարքներ չի կնքել»։ Խնդրեցինք անուններ հնչեցնել, սակայն Արա Զոհրաբյանն արձագանքեց, որ ավելացնելու ոչինչ չունի։

Սեդա Ղուկասյան