Հ1-ի հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանին ազատել են աշխատանքից

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Հանրային հեռուստաընկերությունը համագործակցությունը դադարեցրել է հեռուստամեկնաբան Արմեն Դուլլյանի հետ: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Արմեն Դուլյանը:

«Չեն հեռացրել, կանչել են այսօր եւ շատ քաղաքավարի ձեւով շնորհակալություն են հայտնել՝ մեկ տարվա աշխատանքի համար: Հեռուստատեսության կողմից որեւէ բան չի խախտվել: Պայմանագիրը ցանկացած պահի կարող էր կողմերից մեկը խզել»,- ասաց Արմեն Դուլյանը:

Հեռուստամեկնաբանին աշխատանքից ազատելու տեղեկությունը փոխանցել են «Առաջին ալիքի» գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը եւ գլխավոր պրոդյուսերը: «Ինչ ասել են, ես դա ընդունել եմ որպես փաստ: Ես հին մարդ եմ, իրենք ուզում են ճանապարհ տալ նոր հաղորդավարների, որը ես լիովին ընդունում եմ»,- նշեց նա։

Ճշտող հարցին՝ արդյո՞ք պայմանագրի դադարեցման պատճառը իր կողմից իշխանություններին քննադատելը չի եղել, հեռուստամեկնաբանը պատասխանեց. «Ես շնորհակալ եմ, որ թույլ են տվել ազատ լինել բոլոր բնագավառներում, բայց ես որեւէ ենթատեքստ չեմ տեսնում»:

Հիշեցնենք, որ Արմեն Դուլյանը Հանրային ՀԸ-ում վարում էր «Խաղի կանոններ» հեռուստաբանավեճը:

Նարեկ Կիրակոսյան