Ձեր շնորհիվ ամուր հիմք ենք ունենալու երկու երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու համար․ Արայիկ Հարությունյանն ընդունել է Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային՝ Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում դեսպան Ուռիոլաբեիտիան ներկայացրել է Հայաստանում իր աշխատանքի արդյունքները կրթության եւ մշակույթի ոլորտներում, մասնավորապես, Հայաստանի ուսումնական հաստատություններում իսպաներենի դասավանդման ու լեզվի իմացությունը ստուգող միջազգային քննությունների անցկացման, մասնագետների վերապատրաստման եւ փոխայցերի, գրքերի թարգմանության, Հայաստանում արգենտինական տանգոյի փառատոնի, արգենտինական մշակույթի կենտրոնների ստեղծման եւ այլ ուղղությունների վերաբերյալ։

Նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մեր երկրում դեսպանի կատարած աշխատանքը տպավորիչ է. «Շնորհակալ ենք Ձեր կատարած աշխատանքի համար, վստահ եմ, որ Ձեր շնորհիվ ամուր հիմք ենք ունենալու երկու երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդելու համար»,-ասել է նախարարը։

Դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան, ի թիվս երկու երկրների միջեւ առկա համագործակցության բազմաթիվ ուղղությունների, առանձնացրել է ներառական կրթության ոլորտում արգենտինական փորձի կիրառման հնարավորությունը, ինչպես նաեւ հայաստանցի երիտասարդների համար Արգենտինայում կրթություն ստանալու կամ աշխատելու նպատակով ծրագրերի իրականացումը։

«Մենք շատ ենք կարեւորում մշակույթն ու կրթությունը՝ որպես մեր երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդելու կարեւոր գործիք։ Մենք ունենք այդ գործիքները եւ կարող ենք շատ ավելին անել»,-նշել է դեսպանը։

Հանդիպման հավարտին դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան նախարար Արայիկ Հարությունյանին հրավիրել է Երեւանում «Արգենտինայի Հանրապետության հրապարակ»-ի բացման արարողությանը։