ԲԴԽ–ի հանձնարարությամբ՝ ուսումնասիրվել է Քոչարյանի և մյուսների գործի մակագրման հարցը

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

Դատական  դեպարտամենտը պարզաբանում է տարածել «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործի մակագրման ընթացակարգի վերաբերյալ։

«Բարձրագույն դատական խորհրդի հանձնարարությամբ կատարվել է համապատասխան ուսումնասիրություն, որի արդյունքում տեղեկացվում է.

«Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործով «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 20.05.2019թ. որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 25.06.2019թ. որոշում է կայացվել բողոքը բավարարվելու և քրեական գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասին: Հիշյալ որոշման դեմ (15.07.2019թ., 18.07.2019թ., 25.07.2019թ., 29.07.2019թ.) ներկայացվել են վճռաբեկ բողոքներ: Միաժամանակ հարկ է նշել, որ «Ռոբերտ Քոչարյանը և մյուսներ»-ի վերաբերյալ քրեական գործը ՀՀ վճռաբեկ դատարան է ստացվել (մուտքագրվել) 06.08.2019թ.:

Այսպես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը» վերտառությամբ 414.2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելը» վերտառությամբ 414.3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից երեք ամսվա ընթացքում»:

Այսպիսով, թեպետ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի` «Գործերի վերաբաշխումը» վերտառությամբ 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Եթե դատավորը գործուղվել է, նրա գործուղման ժամկետն ավարտվել է, նա տեղափոխվել է այլ դատարան, տեղի է ունեցել դատավորների պաշտոնների փոխանակում, տվյալ գործով հայտնել է ինքնաբացարկ, նախկինում մասնակցել է տվյալ գործի քննությանը, գործի հարուցումը մերժել է, որի վերաբերյալ որոշումը սահմանված կարգով վերացվել է, նրա լիազորությունները կասեցվել, դադարել կամ դադարեցվել են, ապա տվյալ դատավորին հանձնված գործերը վերաբաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև»: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ռոբերտ Քոչարյանը և մյուսներ»-ի վերաբերյալ քրեական գործը 06.08.2019թ. մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան և այն գտնվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 5-րդ մասի և 414.3-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումների տիրույթում, նշված պայմաններում չեն կարող իրացվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասին իրավակարգավորումները:

Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ «Ռոբերտ Քոչարյանը և մյուսներ»-ի վերաբերյալ քրեական գործն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ստացվելուն պես կիրացվի «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համապատասխան պահանջը»,-նշված է հայտարարության մեջ։