Շիրակի մարզում դպրոցի տնօրենը, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված, վերընտրվել է այդ պաշտոնում

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Նախօրեին կայացել է Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Բյուրակն գյուղի հիմնական դպրոցի տնօրենի ընտրությունը: Նշենք, որ այս դպրոցը հայտնի է աղմկոտ և քրեական պատմություններով:

Նախ՝ դպրոցի փոխտնօրեն, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մանվել Խոջումյանին մեղադրանք էր առաջադրվել տնայնագործական եղանակով թմրանյութ ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործողություններին միջամտելու համար:

Դպրոցի տնօրեն Լուսինե Մելիքյանը փոխտնօրենին 2018 թվականի մարտի 20-ին ազատել էր աշխատանքից: Մանվել Խոջումյանի գործն այժմ դատարանում է, մի քանի դատական նիստ արդեն կայացել է: Ի դեպ՝ Մանվել Խոջումյանը ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի մորեղբայրն է:

 

Դեռևս անցյալ տարի, թավշյա հեղափոխությունից առաջ, Մանվել Խոջումյանը, մյուս փոխտնօրեններն ու մի քանի ծնողներ լրատվամիջոցներին ասել էին, որ Բյուրակնի դպրոցի 74 աշակերտներից 43-ը ներառական կրթություն են ստանում, գրանցված են որպես առողջական խնդիրներ ունեցող երեխաներ։ Տնօրեն Լուսինե Մելիքյանն էլ նշել էր, որ համապատասխան մարմիններն են նման եզրակացություն տվել, ամեն ինչ եղել է օրենքով սահմանված կարգով։

Արդեն թավշյա հեղափոխությունից հետո, բողոքների հիման վրա, դպրոցում տեսչական ստուգումներ են անցկացվել և մի շարք չարաշահումներ, ներառական կրթության հետ կապված խնդիրներ են բացահայտվել: Արդյունքում տնօրենի՝ Լուսինե Մելիքյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է:

Լուսինե Մելիքյանը Բյուրակնի դպրոցում պաշտոնավարել է մինչև պայմանագրի ավարտը, ինչից հետո՝ 2019 թվականի հունիսի 12-ին, դպրոցի կառավարման խորհուրդը նիստ է անցկացրել և որոշել մրցույթ անցկացնել տնօրենի թափուր պաշտոնի համար: Այդ պաշտոնի համար, սակայն, դիմել է մեկ թեկնածու՝ Լուսինե Մելիքյանը, որն էլ օգոստոսի 12-ին անցկացված մրցույթում վերընտրվել է:

Բյուրակնի դպրոցի կառավարման խորհրդի անդամ, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչ Էմմա Բաղդասարյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մրցույթին ներկա է եղել դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից 7-ը:

«Ըստ ընթացակարգի ենք առաջնորդվել, բոլոր փաստաթղթերն ուսումնասիրել ենք, քվեաթերթիկները պատրաստել ենք, ժամանակ ենք սահմանել դպրոցի զարգացման ծրագրի ներկայացման և հարցերի համար: Թեկնածուն ներկայացրեց իր զարգացման ծրագիրը, հարցերն ուղղեցինք, փորձեցինք հասկանալ տեսլականը, մեր հարցերի միջոցով պատկերացում կազմեցինք և կատարեցինք մեր քվեարկությունը: Ու ընտրվեց միակ թեկնածու Լուսինե Մելիքյանը՝ ձայների 5 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ»,- ասաց Էմմա Բաղդասարյանը:

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ տնօրենի պաշտոնի մրցույթին մասնակցել է թեկնածուն, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված դպրոցում կատարված չարաշահումների համար, Բաղդասարյանը պատասխանեց, որ օրենքը նման սահմանափակում չունի, հնարավոր էր դիմումը չընդունել միայն դատախազության միջնորդության դեպքում, որը չի եղել:

«Մենք միայն իրավապահ մարմինների միջնորդությամբ կարող էինք մարդուն զրկել մասնակցության իրավունքից։ Կարգը թույլ է տալիս առաջադրվել: Միայն դատախազությունից կարող էր միջնորդություն լիներ, որ տվյալ թեկնածուն  չմասնակցեր, բայց չի եղել»,- ասաց մարզպետարանի ներկայացուցիչը:

Նա տեղեկացրեց, որ Լուսինե Մելիքյանին հարցրել է՝ ինչո՞ւ է ուզում դառնալ մի դպրոցի տնօրեն, որտեղ իրավիճակը խնդրահարույց է և իր նկատամամբ քրեական գործ կա հարուցված, ինչին Մելիքյանը պատասխանել է, որ իրեն այլ տեղ չի պատկերացնում:

Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Լուսինե Մելիքյանից, սակայն նա ասաց, որ հեռախոսով հարցերի չի պատասխանում: Առաջարկեցինք հարցմանը պատասխանել գրավոր տարբերակով: Լուսինե Մելիքյանը խոստացավ փոխանցել իր էլեկտրոնային փոստի հասցեն և մեր հարցերին գրավոր պատասխանել, սակայն հասցեն այդպես էլ չտրամադրեց, իսկ հեռախոսազանգերին այլևս չպատասխանեց:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ Լուսինե Մելիքյանի նկատմամբ հարուցված քրեական գործն այս պահին գտնվում է նախաքննություն փուլում: Այլ մանրամասներ նա չներկայացրեց:

Նշենք, որ Լուսինե Մելիքյանը Բյուրակնի հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից: Նա ՀՀԿ անդամ է եղել:

Էմմա Չոբանյան