Հեղափոխությունը հարկ է ամրապնդել մարդկանց մտքերում․ Արայիկ Հարությունյան

Լուրեր

10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
Բոլորը

Օգոստոսի 12-ը ՄԱԿ ի կողմից հռչակվել է որպես երիտասարդության միջազգային օր: Այս տարվա կարգախոսն է «Փոխակերպելովկրթությունը», օրվա խորհուրդը` երիտասարդությանն առնչվող հարցերի բարձրաձայնումը: «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքում  փորձագիտական գնահատականներով և SMS քվեարկությամբ  2019 թվականին երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Վանաձորը: Երիտասարդական մայրաքաղաքն այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:

««Փոխակերպելով կրթությունը» հարթակային քննարկմանը ողջունելով մասնակիցներին` նախարարն ասել է, որ շուրջ մեկ տարի առաջ նշանակվելով Կրթության ու գիտության նախարարի պաշտոնում` գիտակցել է, որ հեղափոխությունը հարկ է ամրապնդել մարդկանց մտքերում:

«Մենք ցանկանում ենք ունենալ կրթված, իրազեկ ու ինքնավստահ քաղաքացի, որն արդեն պատանեկության փուլում հասկացել է, թե վաղն ինչով է ցանկանում զբաղվել ու գիտի, որ իր նպատակներին հասնելու ամենից գործուն երաշխիքն ինքնազարգացումն է։ Այսնպատակով փոխում ենք մեր հանրակրթական չափորոշիչները։ Գործընթացն արդեն սկսվել է, ու մի քանի տարի հետո կունենանք նորդպրոցական ծրագրեր, որոնք համապատասխան կլինեն ապագայի մարտահրավերներին ու դպրոցը սիրելի կդարձնեն երեխայի համար»,- երիտասարդներին դիմել է Ա.Հարությունյանը։

Միջոցառմանը ներկա է եղել նաև Հայաստանում ՄԱԿ ի մշտական համակարգող Շոմբի Շարփը: Կրթության փոխակերպման, ապագայի մասնագիտությունների մասին իրենց պատկերացումները երիտասարդների հետ կիսել են նաև Ազգային ժողովի ու կառավարության ներկայացուցիչներն ու պատասխանել նրանց հարցերին:

Օրվա խորհրդին համահունչ Վանաձորում տեղի են ունեցել այլ  միջոցառումներ՝ «Սպորտային քվեստ», «Հնարավորությունների տոնավաճառև վարպետաց դասեր», «Առաջին օգնության ցուցադրական դասեր», «ԷկոՎազք»,  քաղաքային տուր Վանաձորի տեսարժան և նշանակալիցվայրերով, պարային ֆլեշմոբ:

Տոնակատարությունները կեզրափակվեն բացօթյա համերգով, կանցկացվի  Լոռու մարզում հայտարարված “Awesome” մրցանակաբաշխությունը, Վանաձորին կհանձնվի երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին»,-ասված է ԿԳՄՍՆ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: