ՀՊՏՀ մի խումբ դասախոսների թույլ չեն տվել մտնել համալսարան՝ ռեկտորի ասուլիսի պատճառով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ դասախոսների հնարավորություն չի ընձեռվել մտնել բուհ, երբ ընթանում էր ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին բուհի գլխավոր մուտքի մոտ հավաքված դասախոսները:

Նրանք փոխանցեցին, որ անվտանգության աշխատակիցները ճշտել են, որ եթե պետք է մտնեն մամուլի ասուլիսի սրահ, ապա մուտքի հնարավորություն չեն ունենալու:

Դասախոսներից մեկը նշեց, որ իրենց համար պատվաբեր չէր լինի, որ ստելով ներս մտնեին: Նրանք լրագրողների հետ զրույցում շարունակեցին պնդել, որ ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսությունն արտագրված է:

Նշենք, որ նրանք բուհի այն դասախոսներն են, որոնք մրցույթներից կտրվել են և զրկվել դասավանդելու իրավունքից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան