Քարին տակի քարանձավում հայտնաբերվել են մարդու և կենդանու ոսկորներ. պեղումները շարունակվում են

Լուրեր

07.06.2026 | 13:28
Լևոն Զուրաբյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 13:26
Էդմոն Մարուքյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 13:21
«Հանրապետություն»-ը դեռևս չի որոշել՝ դիմել վարչական դատարան, թե՞ ոչ․ արդյո՞ք սպասում են ընտրությունների նախնական արդյունքների ամփոփմանը
07.06.2026 | 13:11
Ահազանգ՝ քվեաթերթիկը ծրարի միջից տեսանելի է. ԿԸՀ-ն հերքում է
07.06.2026 | 13:09
Հանգուցալուծում կլինի. Արմեն Գրիգորյանը` Արթուր Օսիպյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:06
Առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիր ուժը իրավունք կունենա վարչապետի թեկնածու առաջադրել․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:59
Կիբերհարձակումները կարող են սկսվել ընտրության հաջորդ օրը՝ որպես պատժամիջոց․ Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:58
Royal Flora Holland-ն իր շուկան բացում է Հայաստանից ծաղիկ արտադրողների համար. Նիդերլանդների ԱԳ նախարար
07.06.2026 | 12:49
Թուրքական ազգանունով անձը գրանցված է Երևանի Էրեբունի շրջանի ընտրատեղամասերից մեկում
07.06.2026 | 12:35
ՌԴ հայկական գործարար խորհրդի փոխնախագահը ձերբակալվել է ընտրողներին ՀՀ անվճար տեղափոխելու խոստման գործով
07.06.2026 | 12:24
«Ասպարեզ»-ը Գյումրու ընտրատեղամասում քվեարկության գաղտնիության խախտում է արձանագրել
07.06.2026 | 12:18
Ժամը 11։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14,48%-ը․ ԿԸՀ
07.06.2026 | 12:14
Էնքան ասեց՝ խաղաղություն, վերջը Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ բերեց․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:08
Ռոբերտ Քոչարյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 12:07
Չեն թողնում ID քարտովս քվեարկեմ. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Քարին տակի քարանձավում այս տարի պեղումները մեկնարկել էին հուլիսի 26-ին: Դրանք շարունակվելու են մինչև օգոստոսի 14-ը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Քարին տակի հնագիտական արշավախմբի ղեկավար, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, Լևոն Եպիսկոպոսյանն ասել է, որ ակտիվ համագործակցության շնորհիվ կարողանում են վերականգնել տարածքի կենդանաբանական, բուսաբանական պատմությունը, որին կավելացնեն նաև մարդաբանականը:
«Անցած տարի կատարած հետազոտության արդյունքները արդեն ընդհանրացվել են, և մոտ 3-4 շաբաթ առաջ գիտական հանդեսում լույս է տեսել մեր հոդվածը, որտեղ ամփոփվել են նախորդ տարիների կատարած պեղումների արդյունքները: Նույնը կատարելու ենք նաև այս տարի: Իր ծավալով և բազմազանությամբ նյութը մեծ է, և փորձելու ենք այն միջազգայնացնել»,- նշել է Լ. Եպիսկոպոսյանը:
Նրա խոսքով՝ 2011 թ.-ին հայտնաբերված քարանձավում կանոնավոր պեղումները մեկնարկել են 2016 թ.-ին: Մինչ այդ ևս երկու տարի իրականացվել են հետախուզական աշխատանքներ:
Իր խոսքում Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրադինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի վարիչ, երկրաբանական գիտությունների դոկտոր, հնագիտական արշավախմբի անդամ Արա Ավագյանն ասել է, որ քանի որ գործ ունեն երկրաբանական միջավայրի հետ, այստեղ բազում խնդիրներ կան` կառուցվածքային երկրաբանության, շերտագրության և ծագումնաբանության հետ կապված:
«Մեր առաքելությունն է այդ խնդիրներին տալ լուծում: Արդեն երկրորդ տարին է, աշխատում ենք այդ ուղղությամբ: Այս տարի բավականին հետաքրքիր աշխատանքներ կատարեցինք` կապված քարանձավի ծագումնաբանական խնդրի հետ: Մենք արդեն պատկերացում ունենք, թե ինչ էվոլյուցիա է ապրել քարանձավը և ինչ ապարներով է ձևավորվել: Քարանձավը ձևավորվել է վերին յուրայի կրաքարերի մեջ, որը կոնտակտի մեջ է եղել միջին յուրայի հետ: Դրանք հրաբխային լավաներ են, որոնք հերթափոխվում են ավազաքարերի հետ: Հրաբուխն ունի կաստային ծագում, որը զարգացել է տեկտոնական պայմանների էվոլյուցիայի ընթացքում առաջած ճեղքի ուղղությամբ:
Ժամանակագրական առումով ենթադրվում է, որ մոտ 8-10 միլիոն տարի առաջ է եղել քարանձավի ձևավորման սկիզբը: Սա բացառիկ հնարավորություն է տարածաշրջանում բնական միջավայրի զարգացման էվոլյուցիայի մասին ունենալու գաղափար և պատկերացում կազմելու, թե ժամանակի ընթացքում ինչպես է զարգացել շրջակա միջավայրը: Մենք դեռ երկար կաշխատենք, քանի որ գործում ենք մի քանի ուղղություններով»,- ավելացրել է Ա. Ավագյանը:
Իսկ Երևանի պետական համալսարանի հնագիտության և ազգագրություն բաժնի մագիստարտուրա համակարգի առաջին կուրսի ուսանող Նարեկ Ասպատուրյանն էլ ասել է, որ սկզբնական շրջանում փորձնական փորել են մեկ հոր՝ հասկանալու, թե ինչ նյութեր են առկա:
«Բավականին հարուստ էր մեկ հորը, և մենք որոշեցինք շարունակել պեղումները: Քանի որ հորը փորելու համար մեզնից պահանջվեց որոշակի ժամանակ, մենք որոշեցինք հորը լայնացնել դեպի պատը: Այստեղ նյութը բավականին հարուստ է, հիմնականում մենք գտել ենք մանր եղջերավոր կենդանիների, մասնավորապես` այծի և ոչխարի ատամներ, ծնոտ և ոսկորներ: Անցած տարիներին հայտնաբերվել են նաև մարդու ոսկորներ: Այս տարի ևս գտնվել է մարդու ոսկոր, սակայն վերջնականապես համոզվելու համար անհրաժեշտ է ԴՆԹ անալիզ անցկացնել»,- նշել է Ն. Ասպատուրյանը: