Կիբերհարձակումները կարող են սկսվել ընտրության հաջորդ օրը՝ որպես պատժամիջոց․ Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Խորհրդարանական ընտրությունների օրը տեղեկատվական և կիբերանվտանգության տեսանկյունից առայժմ համեմատաբար հանգիստ է, սակայն լուրջ գրոհների վտանգը դեռևս առկա է։ Factor TV-ի հետ զրույցում այս մասին նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մանրամասնելով, որ հիմնական կիբերհարձակումները կարող են տեղի ունենալ ընտրությունների հաջորդ օրը՝ որպես «պատժամիջոց»։

«Կարող եմ ասել՝ մենք այդպես կազմ-պատրաստ թիմով նստած ենք, բայց դեռևս լուրջ բան չկա։ Մենք ենթադրել ենք, որ սցենարներից մեկը կարող է լինի, որ հաջորդ օրն այս ամենը սկսվի։ Կիբերհարձակումներ՝ ընտրությունների հաջորդ օրը, որպես պատժամիջոց, օրինակ»,- նշեց փորձագետը։

Նրա խոսքով՝ թեև այս պահին լուրջ հարձակումներ չեն նկատվում, բայց որոշ «բզոցներ կան»։ Հիմնական պայքարը տեղափոխվել է տեղեկատվական դաշտ․ «Հիմնականը գնում է ավելի շուտ տեղեկատվական դաշտում ինչ-որ մանիպուլյատիվ գործողություններ, դեզինֆորմացիա և այլն, այսինքն՝ դա ավելի ակտիվ կիրառվողն է»։

Միաժամանակ, Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի ընտրական համակարգի մեծ առավելությունը դրա անալոգային բնույթն է, ինչը դժվարացնում է համակարգային կոտրումը․ «Հիմնականում մեր ընտրական համակարգն անալոգային է, ձեռքով է։ Եթե լուրջ հարձակում լինի, կարող է հեշտ անցում լինել թղթայինի ամբողջական»։

Փորձագետը բացահայտեց, որ ընտրություններից մի քանի շաբաթ առաջ տեղի է ունեցել Հայաստանի դեմ ուղղված լայնածավալ կիբերհարձակում, որը կարելի է դիտարկել որպես համակարգի հնարավորությունների ստուգում։ 

«Տեսականորեն կարող է լինել այն, ինչ մենք նկատել ենք մի երեք շաբաթ առաջ։ Կար գլոբալ Հայաստանի կապուղիների դեմ հարձակման փորձ։ Տպավորություն էր, որ ինչ-որ մեկը շոշափում է այդ հնարավորությունը։ Իրավիճակ էր, որ ամբողջ Հայաստանը, ոնց որ, շաթդաուն լիներ, այսինքն՝ ուղղակի ինտերնետը կորչեր»,- նշեց փորձագետը։

Այս փորձից հետո Մարտիրոսյանը եզրակացնում է, որ հարձակվող կողմերի տեխնիկական անձնակազմն ու գործիքակազմը պատրաստ են և սպասում են միայն քաղաքական որոշման․ «Արտաքին ներգործող ուժերը փորձարկել են այն, ինչ կարող են անել։ Եվ հիմա նստած սպասում են հրահանգի։ Իսկ հրահանգն արդեն պետք է լինի քաղաքական»։

Ընտրական քարոզարշավն աչքի է ընկել տեղեկատվական մանիպուլյացիաների աննախադեպ կիրառմամբ։ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ թեև դիփֆեյքերի մեծ մասն անարդյունավետ է եղել, սակայն եղել են հաջողված օրինակներ։ Մասնավորապես, նա առանձնացրեց երկու հիմնական ուղղություն։ Առաջինը՝ արհեստական բանականության միջոցով տարածվող թեզը, թե Հայաստանի եվրոպական ուղին հանգեցնելու է ավանդական արժեքների կորստի։ 

«Այն է, որ Հայաստանը, որ գնում է դեպի Եվրոպա, արդեն գեյերը բոլորը դարձել են գեյ, գեյ-փառատոններ են Երևանում և այլն։ Այդ թեման տարբեր կողմերից այսպես լցվում է հենց արհեստական բանականության կողմից»,- նշեց նա։

Երկրորդ հաջողված մարտավարությունը հայտնի մարդկանց կերպարներով ստեղծված տեսանյութերն էին, որոնք կոչ էին անում չքվեարկել որևէ քաղաքական ուժի օգտին։ 

«Շատ լավ միտք էր հորինված, երբ ինչ-որ հայտնի մարդիկ կոչ էին անում չքվեարկել կոնկրետ քաղաքական ուժի։ Ու որակով էր բավականին սարքած։ Ինքը կարող է որոշ ազդեցություն ունենալ»,- ասաց փորձագետը։

Մանիպուլյացիայի մեկ այլ հին, բայց արդյունավետ գործիք են կեղծ սոցիոլոգիական հարցումները։ Մարտիրոսյանի համոզմամբ՝ դրանք շահարկում են մարդկանց՝ մեծամասնությանը միանալու հակումը․ «Մարդկանց ինչ-որ մի հատված, ու բավականին մեծ, ուզում է մեծամասնության հետ լինել։ Այսինքն՝ երբ տեսնում է, որ այսինչ ուժը կրում է, ինքը որոշում է գնալ այդ ուժի հետևից»։ 

Նա նշեց, որ այս ոլորտում տիրող քաոսի պատճառով սոցիոլոգիան դարձել է էժան քաղաքական զենք․ «Անբարեխիղճ սոցիոլոգիան մեզ մոտ ծլում-ծաղկում է։ Այն փաստացի դարձել է զենք-զինամթերք, շատ էժան»։

Սամվել Մարտիրոսյանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս զգոն լինել, հատկապես՝ այն տեղեկատվության նկատմամբ, որն առաջացնում է ուժեղ զգացմունքային արձագանք՝ լինի դա վախ, թե չափազանցված ուրախություն։

«Հոգեբանական լավ գրոհ իրականացնողները ձգտում են մարդու բանականությունն արգելակել կամ գոնե նվազեցնել գիտակցության մակարդակը։ Դրա ամենալավ ձևն ինչ-որ խորը էմոցիոնալ իրավիճակն է։ Ամենածանր էմոցիան վախն է։ Հենց զգում ես, որ քեզ գցում են էմոցիոնալ դաշտ, պետք է կանգ առնես, մի երկու հատ խորը շունչ, ջուր, ստուգել, նայել, տեսնել՝ ուրիշ տեղ այդ ամենը կա՞, թե՞ չէ»,- նշեց Մարտիրոսյանը։

Փորձագետը խորհուրդ է տալիս ստուգել տեղեկատվության աղբյուրը․ եթե այն անհայտ կամ կասկածելի էջ է, որը միակողմանի նյութեր է տարածում, ապա դրան պետք է վերաբերվել մեծ կասկածանքով։ Այս օրերին, ըստ նրա, լավագույն լուծումը տեղեկատվական դիետան է․ «Հանել ամեն ինչ, թողնել քեզ համար մի քանի վստահելի լրատվամիջոց և ուրիշ ոչ մի բան այս երկու օրը չսպառել, որովհետև հաստատ օգուտ չի լինելու»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան