«Ասպարեզ»-ը Գյումրու ընտրատեղամասում քվեարկության գաղտնիության խախտում է արձանագրել

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դիտորդական առաքելությունը հայտնում է, որ Գյումրու թիվ 31/33 ընտրատեղամասում քվեախցիկների դիրքավորումը չի ապահովել ընտրողի կամարտահայտության գաղտնիությունը։ Առաքելությունը դիմել է ԿԸՀ-ին՝ խնդրելով անհապաղ ուսումնասիրել փաստը, վերացնել կահավորման թերությունը և պատասխանատվության ենթարկել տեղամասային ու ընտրատարածքային հանձնաժողովների նախագահներին անգործության համար։

«Գյումրու թիվ 31/33 ընտրատեղամասում կատարած դիտարկումների արդյունքում արձանագրվել է ընտրության գաղտնիության իրավունքի խախտում եւ խախտման հետագա ռիսկ։

Մասնավորապես, ընտրատեղամասում տեղադրված քվեախցիկների դիրքավորումը չի ապահովում ընտրողի կամարտահայտության գաղտնիությունը, քանի որ քվեախցիկների հարակից հատվածով անցնող անձինք կարող են տեսանելիորեն ընկալել, թե որ քաղաքական ուժի կամ թեկնածուի օգտին է ընտրողը կատարում քվեարկությունը։ Նման պայմաններում չի ապահովվում ընտրության գաղտնիության սկզբունքի լիարժեք իրականացումը, որը ընտրական իրավունքի հիմնարար երաշխիքներից մեկի կոպիտ խախտում է։
Առաքելության դիտորդը հանձնաժողովի նախագահին բացատրել է խնդիրը, ցույց տվել իր նկարահանումը, սակայն հանձնաժողովի նախագահ Գեւորգ Հրաչի Հարությունյանը մի քանի բացատրությունից ու խորհրդից հետո ակնհայտ դժվարություն է ունեցել ընկալելու խնդիրը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաքելությունը դիմել է ընտրատարածքային հանձնաժողովի նախագահին ներկայացնելով խնդիրը: Թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյան, նույնպես դժվարություն է ունեցել հասկանալու խնդիրը, պնդել է, որ ոչ մի խնդիր չկա, այլ հնարավորություն չունի տեղամասը: Դա չի համապատասխանում իրականությանը:

Առաքելություը այժմ դիմում է ԿԸՀ՝ խնդրելով անհապաղ ուսումնասիրել նշված փաստը, հանձնարարել՝ վերացնել կահավորման թերությունը եւ պատասխանատվության ենթարկել տեղա,մասայի եւ ընտրատարածքային հանձնաժողովների նախագահներին անգործության համար:

Այդ տեղամասում այլ անձանց կողմից տեսանելիորեն քվեարկողների տեսագրությունները չենք հրապարակում անձանց գաղտնիությունը պահպանելու համար: Տեսագրությունները կտրամադրվեն ԿԸՀ-ին»։