Դեպի դիրքեր․ առաջնագիծ մեկնեց Ոստիկանության զորքերի հերթական հերթափոխը

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Օրերս առաջնագիծ մեկնեց ՀՀ ոստիկանության զորքերի հերթական հերթափոխը։ Ոստիկան-սահմանապահներին բարի ծառայություն մաղթելու էր եկել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերի Օսիպյանը։

Ոստիկանության պետն իր խոսքում նշեց, որ մի քանի օրից կլրանա մեկ տարին, ինչ ոստիկանության զորքերն իրականացնում է նաև սահամանապահ գործառույթ։ Վալերի Օսիպյանը փաստեց՝ հասարակության մեջ կոտրվել է կարծրատիպը, որ ոստիկանության զորքերը միայն հատուկ միջոցներ կիրառող ստորաբաժանում է։ Ոստիկանության պետը ՀՀ վարչապետի և իր անունից շնորհակալություն հայտնեց սահման մեկնող ոստիկաններին՝ պատրաստակամության ու դիրքերն անառիկ պահելու համար։

Վալերի Օսիպյանի ելույթին հաջորդեց օրհնության կարգն ու հրապարակային երդումը, ինչից հետո ոստիկան-սահմանապահները քայլերթ արեցին ու ճամփա ընկան։
Հաջորդ օրը դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողներ։ Նրանց դիմավորման հանդիսավոր արարողությանը ներկա էր Վալերի Օսիպյանը։ ՀՀ ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց բարեխիղճ ծառայության ու մարտական առաջադրանքն անթերի կատարելու համար՝ ընդգծելով, որ հպարտանում է նրանցով։

Սահմանապահ-ոստիկանների դիմավորման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց նրանց քայլերթով։

Վալերի Օսիպյանը վերջում զրուցեց ոստիկանության զորքերի ծառայողների ծնողների և հարազատների հետ՝ նրանց ևս շնորհակալություն հայտնելով խիզախ զավակներ դաստիարակելու համար։