Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գիշերելու է Գյումրիում

Լուրեր

07.06.2026 | 11:50
Փաշինյանը՝ Կիրիենկոյի գրասենյակի կողմից ՀՀ ընտրություններին միջամտելու փորձերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:38
Գագիկ Ծառուկյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:36
Սամվել Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:24
Էհ, հանուն Հայաստանի Հանրապետության. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:20
50%-ից ավելի են խորհրդարան անցնելու մեր շանսերը. Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:14
Էլինա Ավանեսյանը պարտվել է կիսաեզրափակիչում
07.06.2026 | 11:07
Ֆրանսիայում ասում էին` ՌԴ-ից կապվել և ճնշում են գործադրել` գալ և կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել. Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:44
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:42
Գրիչ չի կարելի օգտագործել. եթե նշում եղավ, քվեաթերթիկն անվավեր կհամարվի. Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:38
Գիշերը ձերբակալված հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրիի տեղամասերից են
07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գիշերելու է Գյումրիում:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ նա ցանկացել է վաղը շրջել Գյումրու թանգարաններում: Այս տեղեկությունների շուրջ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ վարչապետի ծրագրերը մասնավոր են եւ ինքը տեղեկություններ չունի:

Մեզ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը գիշերելու է «Վիկտորիա Պլազա» հյուրանոցում: Այն գտնվում է Գյումրու կենտրոնական հրապարակում եւ պատկանում է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել էր Շիրակի մարզ: Նա նախ Մարալիկ քաղաքում մասնակցել էր բամբակամանվածքային գործարանի վերագործարկման արարողությանը, այնուհետ մեկնել Գյումրի:
Factor.am-ին փոխանցեցին, որ Մարալիկում վարչապետին չի դիմավորել Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը:

Նա ՀՀԿ-ական է, մտերիմ է ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Փորձեցինք Արտակ Գեւորգյանից ճշտել, թե ինչու չի դիմավորել վարչապետին, բայց նա չպատասխանեց մեր զանգերին:

Հեղափոխությունից հետո մի խումբ մարալիկցիներ պահանջում են Արտակ Գեւորգյանի հրաժարականը: Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ նշել էր, որ կառավարությունը չի կարող միջամտել ՏԻՄ-ի գործունեությանը:
«Այն պահին, երբ կլինեն շատ հիմնավոր փաստարկներ, որ դա համայնքի մեծամասնության տեսակետն է, այդ ժամանակ էլ կառավարությունը կմիջամտի: Մեզ առանց այն էլ մեղադրում են, որ մենք միակուսակցական համակարգ ենք ստեղծել: Մենք այն քայլերով պետք է գնանք, որ մեր երկրում հավասարակշռված մոտեցումներ լինեն: Եթե համայնքի ընտրողների մեծամասնությունը համաձայն է, ապա նրանց ստորագրությունները հավաքեք եւ ուղարկեք: Կարիքը չկա դռների առաջը փակել»,- նոյեմբերի 26-ին Մարալիկում հայտարարել էր վարչապետը:

Նշենք, որ այսօր եւս բողոքի ակցիա է եղել՝ Արտակ Գեւորգյանի հրաժարականի պահանջով: «ՀԺ»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը համայնքապետի հրաժարականը պահանջողների հետ չի շփվել:

Նարեկ Կիրակոսյան