Արագածոտնի մարզում Toyota-ն բախվել է քարերի ու մի քանի պտույտ շրջվել. վարորդն ու նրա քույրը մահացել են, վերջինիս որդին վիրավոր է

Լուրեր

07.06.2026 | 14:42
387 տեղամասում խախտումներ են նկատվել․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:37
Ընտրական գործընթացի ընթացքում ժամը 14:00-ի դրությամբ արձանագրվել է 6 կրկնաքվեարկության դեպք և 5 գաղտնիության խախտում. ՆԳՆ
07.06.2026 | 14:33
Վաղվանից ինտենսիվ կաշխատենք, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք ու վավերացնենք. ԱԽ քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:30
Հետընտրական պրոցեսներ բացառում ենք, անհնար է դա. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:26
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է. ՔԿ
07.06.2026 | 14:23
Քվեարկեցի նրա համար, որ գերտերությունները ՀՀ-ում չպատերազմեն․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:22
Չինաստանը «հատուկ ծովային գործողություն» է սկսել Թայվանի արևելյան ափերի մոտ
07.06.2026 | 14:20
Քվեարկության գաղտնիությունը խախտած վստահված անձը ձերբակալվել է. ՔԿ
07.06.2026 | 14:19
«Դիտորդական կազմակերպություններից մոլորյալներ են եղել». Վաղարշապատի ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:13
Ալեն Սիմոնյանը դստեր հետ մասնակցեց ընտրությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:10
«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 14:10
Թիվ 14/19 ընտրատեղամասը մատչելի չէ հաշմանդամություն ունեցողների համար. սենյակը երկրորդ հարկում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:07
Սերժ Սարգսյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 14:06
Պետք է պատասխանել հարցին՝ պետությո՞ւն, թե՞ գաղութ ենք ուզում ունենալ․ սա քաղաքակրթական ընտրություն է. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:56
Օտարերկրյա համարներից կեղծ ահազանգեր են տարածվել ընտրատեղամասերում ռումբերի մասին
Բոլորը

Այսօր, օգոստոսի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 08։00-ի սահմաններում Արագածավան գյուղի բնակիչ 42-ամյա Վահագն Հակոբյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 69 MM 001 համարանիշի ավտոմեքենայով Արագածավան-Գետափ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով վարորդ Վ․ Հակոբյանը Թալինի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Իսկ ուղևորներ՝ Արագածավան գյուղի բնակիչներ՝ 50-ամյա Զարինե Հակոբյանն ու 22-ամյա Մելիք Գրիգորյանը, նախ տեղում բժշկական օգնություն են ստացել օպերատիվորեն ժամանած Թալինի բժիշկների կողմից, ապա Ոստիկանության Թալինի բաժնի պետի պաշտոնակատար Զաքար Զաքարյանի ուղեկցությամբ՝ տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղ որոշ ժամանակ անց Զ․ Հակոբյանը մահացել է։

Ըստ կայքի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից Մ․ Գրիգորյանը վարորդի քրոջ տղան է, իսկ մյուս վիրավորը՝ վարորդի քույրը։